Նաբիուլինան պատերազմ է հայտարարել կասկածելի ֆինանսական գործարքների դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ Կենտրոնական բանկը կազմելու է արտաքին առևտրային գործունեությամբ զբաղվող ռուսական ընկերությունների ցանկը, որոնք կասկածվում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն անօրինական կերպով սահմանից դուրս բերելու և օրինականացնելու` «լվացման» մեջ։

Այս մասին ասվում է ԿԲ–ի նամակում, որի տակ ստորագրել է նախագահ Էլվիրա Նաբիուլինան, գրում է «Իզվեստիան»։ Նամակն ուղարկվել է բոլոր վարկային կազմակերպություններին։

Ռուսաստանի բանկը նման քայլի է գնացել կասկածելի ֆինանսական գործառնությունների ծավալի մեծացման պատճառով` 2013 թվականի սկզբից այն հասել է 1.5 տրլն ռուբլու, ինչը 1.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, գրում է РБК–ն։

Բանկերին ուղղված նամակում նշված են մի շարք նախանշաններ, որոնք, ըստ ԿԲ–ի,  նախանշում են, որ գումարներն անօրինական կերպով արտասահման են տարվում և օրինականացվում։ Օրինակ` ԿԲ–ի մոտ կասկած են հարուցում այն դեպքերը, երբ ռուսական ընկերությունները արտաքին առևտրի համաձայնագրերի  և փոխառությունների պայմանագրերի շուրջ գործարքների անձնագրերը փակում են` լիազորված բանկը փոխելու պատճառով, սակայն միաժամանակ որևէ վարկային կազմակերպության չեն դիմում։

Կարգավորիչին մտահոգում է նաև այն իրավիճակը, երբ 180 օր անց արտաքին առևտրային պայմանագրերի գործողության ժամկետն անցնելուց հետո արտասահմանյան ընկերությունների պարտքը ռեզիդենտների հանդեպ ամբողջովին կամ մասնակի մարված է լինում։

Կենտրոնական բանկի գնահատականով` այդ նախանշանները ստիպում են ենթադրել, որ նման պայմանագրերով գործառնությունների իրական նպատակը գումարները երկրի դուրս բերելն է և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն արտասահմանում օրինականացնելը։-0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img