Mon, 2 February
1.1 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

Մետաղի շուկա. ոսկու գինն ամենայն հավանականությամբ կտատանվի ոչ լայն միջակայքում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները փոքր–ինչ նվազել են, քանի որ ԱՄՆ–ում կառավարությանը ֆինանսավորելու վերաբերյալ  փոխզիջման չհասնելու հետևանքով ուժեղացել են շուկայի մասնակիցների մտավախությունները։

Օվկիանոսի մյուս կողմում քաղաքական վերնախավում պայմանավորվածության բացակայությունը հանգեցրեց նրան, որ խոշորագույն համաշխարհային տնտեսություն ունեցող երկրի կառավարական կազմակերպություններն ու  գործակալությունները ժամանակավոր գործազրկության
մատնվեցին։

Ընդ որում, ԱՄՆ–ի գործնական ակտիվության ցուցիչը (ISM), որը ներկայացվել էր հոկտեմբերի 1–ին, սպասվածից ավելի ուժեղ վիճակագրություն էր ցուցադրել, ինչն էլ նպաստեց դեղին մետաղի գրավչության նվազմանը շաբաթվա սկզբին։ Շուկայի մասնակիցների կողմից
դրական մակրոտվյալներն արժեզրկվեցին` որպես ազդանշան ամերիկյան կարգավորիչի կողմից անցկացվող խթանող միջոցների ծավալման օգտին։

Այդուհանդերձ, շաբաթվա կեսին թանկարժեք ակտիվի գնանշումները  փոքր–ինչ բարձրացան` հիմնական արժութային զույգի դիրքերի ամրապնդման կողմից աջակցություն ստանալով, երբ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի` եվրագոտու տնտեսության հեռանկարների վերաբերյալ
մեկնաբանություններն այնքան էլ հոռետեսական չհնչեցին։ Արդյունքում` նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 1,92%–ով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1310,73 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները ամենայն հավանականությամբ կփոփոխվեն ոչ լայն միջակայքում։ ԱՄՆ–ի տնտեսության որակական մեղմացման շարունակությունը դրական ազդեցություն է գործում թանկարժեք մետաղների, մասնավորապես` ոսկու շուկայի վրա։

Սակայն մենք կարծում ենք, որ գնանշումների աճը սահմանափակ կլինի, քանի որ ներդրողները շարունակում են ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Քանի որ խոշորագույն համաշխարհային տնտեսության վերջին դրական
փոփոխությունները կարող են արագացնել որակական խթանման ծրագրի կրճատման մեկնարկը։  Ընդ որում, ԱՄՆ–ի պետական պարտքի գերագույն շեմի բարձրացման թեմայով շարունակվող քաղաքական վեճերը նույնպես սահմանափակում են մետաղների շուկայի պրոֆեսիոնալ
մասնակիցների ակտիվությունը։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել համախառն առևտրի տվյալների և սեպտեմբերին աշխատաշուկայի
թվերի, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրությունների հրապարակմանը։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել սեպտեմբերին Գերմանիայի սպառողական գնաճի վերաբերյալ թվերը, ինչպես նաև ԵԿԲ ամսական հաշվետվության հրապարակումը։
Սպասումների համաձայն, օվկիանոսի մյուս կողմի չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտուց ստացված թույլ տվյալները ճնշում կգործադրեն դեղին մետաղի գնանշումների վրա։ Առաջիկա շաբաթ ոսկու համար աջակից կարող է լինել մեկ տրոյական ունցիայի
դիմաց 1270,0 ԱՄՆ դոլար արժեքը։

Հոկտեմբերի 7–11–ն ընկած ժամանակահատվածում մի շարք նորություններ են սպասվում Չինաստանից, որոնք կարող են ազդեցություն ունենալ ոսկու արժեքի վրա, քանի որ Չինաստանը ֆիզիկական մետաղի խոշորագույն սպառողներից մեկն է։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում
Չինաստանի տնտեսությունը որոշակիորեն դանդաղել է, այդ պատճառով ոսկու շուկայի մասնակիցները կարող են ուշադրություն դարձնել այդ երկրի մակրոտվյալների վրա։ Եթե ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը երկրի տնտեսությունում բարելավման

անկայունություն դրսևորի, իսկ եվրոպական և չինական նորությունները ներդրողներին լավատեսություն ներշնչեն, ոսկու արժեքը կարող է բարձրանալ։ Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու համար որպես դիմադրության մակարդակ կարող է հանդիսանալ մեկ

տրոյական ունցիայի դիմաց 1350,0 ԱՄՆ դոլար արժեքը։

Միքայել Վերդյան,  FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Հայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ին աճել է 8,6%–ով

Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց փոխանցված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է $1,64 մլրդ՝ 2024 թվականի $1,51 մլրդ-ի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img