Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մարտին Կիպրոսում գրանցված ֆինանսական ճգնաժամի հիմնական մեղավորները երկրի նախկին նախագահ կոմունիստ Դիմիտրիս Խրիստոֆիասն և նրա կառավարությունն են, որը չկարողացան վերահսկել ծախսերը և հավատարիմ մնացին երկրի ղեկավարման «բռնապետական» մոդելին։ Նման հետևություն է արել կիպրոսյան ճգնաժամի պատճառների հետաքննության անկախ հանձնաժողովը, գրում է Reuters–ը։

Նախկին երեք դատավորմների կողմից ներկայիս աջակենտրոն կառավարության պատվերով անցկացված հետաքննության նյութերը ցույց են տալիս, որ  կոմունիստների գլխավորությամբ 2008 թվականի և 2013 թվականի սկզբին երկրի բյուջետային հավելուրդը վերածվեց աճող պակասուրդի, ավելացավ գործազրկության մակարդակը, իսկ Կիպրոսը մեկուսացված էր միջազգային ֆինանսական շուկաներից, հաղորդում РБК–ն։

Ինչ վերաբերում է հենց նախկին նախագահին, ապա հետաքննության հեղինակները եկել են այն  հետևության, որ նա, չմտահոգվելով հետևանքների մասին, համաձայնել է Հունաստանում 2012 թվականի պետպարտատոմսերի դուրսգրմանը, որոնց պատճառով բանկերը մեծ վնասներ կրեցին, ինչպես նաև ականջ չդրեց խորհրդականներին և «աններելի» սխալ թույլ տվեց միջազգային օգնություն ստանալու հարցում։

Դ.Խրիստոֆիասն իր հերթին հրաժարվել է անկախ հանձնաժողովի առջև վկայություն տալուց` ընդգծելով, որ այն համապատասխան լիազորություններ չունի։ Նա նաև օպերատիվ կերպով մերժել է հետաքննության արդյունքները` դրանք «սուտ» անվանելով։ Նախկին նախագահը մեղադրել է հանձնաժողովի աշխատողներին անտեսելու համար այն, որ ինքը ճգնաժամի հիմնական պատճառ է համարում չափազանց մեծ ռիսկերով անցած բանկիրների ժլատությունը, ինչպես նաև կարգավորիչների ոչ այդքան արդյունավետ գործունեությունը։

«Դա անօրինական հանձնաժողով է, եզրակացությունն էլ լի է ստով և զրպարտությամբ»,– ասել է նախկին նախագահը։

Հանձնաժողովն իրականում չունի գործադիր իշխանության մարմնի լիազորություններ, բայց կարող է լուրջ օգնություն լինել հետճգնաժամային ազգային տնտեսության անմխիթար վիճակի համար պատասխանատվության փոխադարձ մեղադրանքների աճող թվի հարցում։

«Ճիշտ է այն եզրակացությունը, որ նախկին նախագահը և կառավարությունն աշխատել են «ես կառավարության մեջ եմ և անում եմ այն, ինչ ուզում եմ» սկզբունքով»,– ասել է Կիպրոսի Գերագույն դատարանի նախկին նախագահ Ջորջ Պիկիսը, ով գլխավորել է անկախ հետազոտական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին կիպրոսյան բանկերը երկու շաբաթով դադարեցրել էին աշխատանքը։ Դրանից հետո Կիպրոսի բանկերի վրա մի շարք սահմանափակումներ դրվեցին։ Այսպես, երկրում սահմանափակում սահմանվեց բանկային քարտերից գումարներ կանխիկացնելու և դրամական միջոցներ փոխանցելու համար։

Կիպրոսի ֆինանսավորման կարիքները գնահատվում են 23 մլրդ եվրո։ Առանց վարկատուների հետ պայմանավորվածության Կիպրոսի ֆինանսական համակարգը կփլուզվեր, ինչից հետո այն կդառնար եվրագոտին լքած առաջին արժութային բլոկը։ Երկրի ֆինանսական համակարգն «ուռճացված» է մինչև աննկարագրելի չափեր կղզի–պետության տնտեսության համեմատ, որը մինչ այդ օֆշորային կենտրոն էր։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img