Հայաստանի ԿԲ–ն մտադիր է ներկայացնել բնակչության ֆինանսական կրթության երկարաժամկետ ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկն առաջիկայում կհաստատի և կառավարության քննարկմանը կուղարկի բնակչության ֆինանսական կրթության երկարաժամկետ ռազմավարությունը, հայտարարեց ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը ՎԶԵԲ–ի կրթական ծրագրի արդյունքների քննարկման համաժողովի ընթացքում։

«Բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը երկու կարևոր նպատակ ունի` ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների շահերի պաշտպանության ապահովում և ֆինանսական հատվածում բնակչության ներգրավվածության մակարդակի բարձրացում»,– ասաց նա։

Դարբինյանի խոսքով` ֆինանսական գրագիտության բարձրացումը Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման և ֆինանսական միջնորդության ապահովման կարևորագույն բաղադրիչն է։

«Այսօր Հայաստանի ֆինանսական շուկայի առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը շուկայի դիվերսիֆիկացման ապահովումն է, որի մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում բանկերին։ Մնացած բաղադրիչները, ապահովագրումը, արժեթղթերի շուկան, վարկային կազմակերպությունները, պետք է ընդլայնվեն և զարգանան»,– ասաց նա։

Ըստ նրա` ռազմավարությունում դրված են 11 նպատակային ցուցանիշներ, որոնց հիման վրա հինգ տարին մեկ անգամ կանցկացվի ֆինանսական շուկայի մոնիթորինգ` ռազմավարության իրականացման արդյունքների միջանկյալ գնահատման նպատակով։

«Մասնավորապես, դրանք անձնական և ընտանեկան բյուջեի ծրագրման, փոխառությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական տեղեկության հավաքման և վերլուծության ցուցանիշներն են կարևոր որոշումներ ընդունելիս, ֆինանսական խորհրդատուների ծառայությունների կարևորության գիտակցումը, իրավունքների պաշտպանության հարցերի ակտիվությունը, ինչպես նաև ֆինանսական համակարգում ֆինանսական ծառայությունների օգտագործման և ներգրավվածության ցուցանիշները»,– ասաց նա։

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որն ուղղված է Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանմանը:

Ծրագրի  շրջանակում, որին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ, մասնակիցներին խորհրդատվություն է տրամադրվել անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ, որի արդյունքում արձանագրվել է ֆիզիկական անձանց կողմից 10 հազար նոր բանկային հաշիվների բացում: Արդյունքում, 2012թ-ի դեկտեմբեր ամսից մինչև 2013թ-ի սեպտեմբերը խնայողությունների ծավալն աճել է ավելի քան 4 մլն դոլարով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img