Հայկական բանկերը պետք է ավելի մեծ թվով հաճախորդներ ներգրավեն. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն ֆինանսական համակարգում քաղաքացիների ներգրավվածությանը, ասաց Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը ՎԶԵԲ–ի կրթական ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված համաժողովում։

Ծրագիրն ուղղված է Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանմանը:

Դևիսի խոսքով, նմանատիպ ծրագրեր են իրականացվել մի շարք երկրներում, այդ թվում` Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ադրբեջանում։

«Ընդհանուր առմամբ, բոլոր երկրներում, որտեղ իրականացվել է ծրագիրը, խորհրդատվություններ ստացած քաղաքացիների 15 տոկոսը բանկային հաշիվներ են բացել։ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 41 տոկոս։ Այդ ցուցանիշը բավականին դրական, բայց մի փոքր զարմացնող եմ համարում»,– ասաց նա։

Դևիսը նշեց, որ հայկական բանկերը պետք է ուշադրություն դարձնեն հաճախորդների ներգրավման խնդրին, քանի որ այդպիսի բարձր ցուցանիշը խոսում է որոշակի խնդիրների մասին։

Դևիսը միաժամանակ ընդգծեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ավելի արդյունավետ կարելի է լուծել քաղաքացիների ներգրավվածության հարցը ֆինանսական շուկայում։

«Պետք է պարզել` արդյո՞ք, բանկերը պետք է փոխեն աշխատանքային սկզբունքները` հաճախորդներին ավելի ակտիվ ներգրավելու համար, թե՞ դա խորհրդատուների դերն է, որոնց ծառայությունները պետք է ինչ–որ մեկը վճարի։ Այդ ժամանակ հարց է առաջանում` ո՞վ պետք է դրանք ֆինանսավորի` իրենք բանկե՞րը, թե՞ ևս ինչ–որ մեկը»,– ասաց նա։

Դևիսի խոսքով` ՎԶԵԲ–ի ծրագիրն ուղղված է նրան, որ խթանի տրանսֆերտների ստացողներին հաշիվներ բացելուն և օգտագործի բանկային պրոդուկտներ, տեղեկացնի հիմնական ֆինանսական ծառայությունների մասին։

«Այնպիսի երկրներում, ինչպես Հայաստանն ու Մոլդովան են, որտեղ տրանֆերտների ծավալը գերազանցում է ՀՆԱ 20 տոկոսը, տրանսֆերտների հասցեատերերի փոխարկումը բանկային հաճախորդների շատ արդիական հարց է։ Ֆինանսական ծառայությունների օգտագործումը չափազանց կարևոր է կենսաչափանիշների և մարդկանց բարեկեցության համատեքստում»,– ավելացրեց նա։

Ծրագրի  շրջանակում, որին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ, մասնակիցներին խորհրդատվություն է տրամադրվել անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ, որի արդյունքում արձանագրվել է ֆիզիկական անձանց կողմից 10 հազար նոր բանկային հաշիվների բացում: Արդյունքում, 2012թ-ի դեկտեմբեր ամսից մինչև 2013թ-ի սեպտեմբերը խնայողությունների ծավալն աճել է ավելի քան 4 մլն դոլարով:

Բանկի մեծաքանակ դրամաշնորհատուների ներդրումների շնորհիվ ձևավորված վաղ անցումային ժամանակաշրջանի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրագործվել են «Դևելոփինգ Մարկետ Ասոսիեյթս» գործակալության կողմից։ Ծրագրերն ուղղված են բանկային համակարգի պոտենցիալ հաճախորդների ֆինանսական տեղեկացվածության բարձրացման օժանդակությանը, անհատական բյուջեի ճիշտ ծրագրմանն ու կառավարմանը, ինչպես նաև խնայողությունների կուտակման մշակույթի ձևավորմանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img