«Բարեկամական ֆրոդը» բանկային քարտերով իրականացվող խարդախության ամենատարածված ձևն է

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկային քարտերով խարդախ գործառնությունների ավելի քան 25 տոկոսը բաժին է ընկնում  «բարեկամական ֆրոդին», երբ բանկի հաճախորդը համացանցով սեփական քարտի օգնությամբ գնում է կատարում, իսկ այնուհետև փոխհատուցում է պահանջում բանկից։ Նման հետևություն է արել «Կոմերսանտը»` վերլուծելով «Տինկոֆֆ Վարկային Համակարգեր» բանկի տվյալները։ Դրանք կարելի է բավականին ներկայանալի համարել FRG–ի վարկածով, հոկտեմբերի 1–ի դրությամբ բանկն ընգգրկված է կրեդիտ քարտերի շուկայի առաջատարների եռյակում 6.8 տոկոս բաժնեմասով և քարտերի` 71 մլրդ ռուբլի պարտքի ծավալով։

Միայն այս տարվա առաջին կիսամյակում բանկը գրանցել է 3.9 հազար քարտով կատարված խարդախ գործառնություններ, ինչը հանգեցրել է 3.4 մլն ռուբլու կորստի, ասվում է բանկի` IPO գրքույկում։ 2012 թվականի արդյունքներով, այդ կորուստները գնահատվել են 7 մլն ռուբլի, իսկ քարտերի թիվը, որոնցով կատարվել են խարդախ գործառնություններ, 5.9 հազար։ ՏՎՀ Բանկի տվյալներով,  2012 թվականին «բարեկամական ֆրոդին» բաժին են ընկել խարդախությունների ընդհանուր թվի 27.4 տոկոսը։ Այնուհետև գողացված քարտերով գործառնություններն են` 16.1 տոկոս, օտար անուններով բացած հաշվեհամարներով կամ կեղծ փաստաթղթերով գործառնություններ` 15.3 տոկոս, կորած քարտերով գործառնություններ` 14.4 տոկոս, քարտի օգտագործում դրա վրա նշված կոդով (CVV/CVC)` 13.7 տոկոս և այլն։

Մինչ օրս կոնկրետ բանկերի կորուստների մասին տեղեկություն չի հրապարակվել։ Սակայն ՏՎՀ Բանկի ամբողջ բիզնեսը կապված է քարտային գործառնությունների հետ, և այն ստիպված էր բացել ներդրողների հնարավոր ռիսկերն IPO–ի ընթացքում։

«Ազգային վճարային խորհուրդ» ՈԱԳ–ի վարչության նախագահԱնդրեյ Եմելինի խոսքով, վերջին ժամանակներում «բարեկամական ֆրոդի» գործառնությունների ծավալն աճում է և Ռուսաստանում, և Արևմուտքում, քանի որ խարդախների համար դա փաստացիորեն փողեր գողանալու «անվճար» տարբերակ է։ Շուտով բանկերը կարող են բախվել «բարեկամական ֆրոդից» կորուստների էական ավելացման հետ, նշում է «Կոմերսանտը»։ 2014 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ են մտնում «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքի 9–րդ հոդվածի դրույթները, որոնք սահմանում են քարտից անօրինական դուրս գրված միջոցների փոխհատուցման կարգը։

«Հետաքննություն անցկացնելու իրավունքով, թե որքան է հենց հաճախորդը կապված անօրինական դուրսգրման հետ, բանկերը կօժտվեն միայն այն դեպքում, եթե հաճախորդին իրազեկել են գործառնության մասին,– ասել է Անդրեյ Եմելինը։ – Իսկ այն դեպքերում, երբ հաճախորդը նման իրազեկում չի ստացել, բանկը միանշանակ պետք է փոխհատուցի նրա վնասը»։

Միաժամանակ կապի օպերատորները հաճախ չեն պահում կարճ հաղորդագրություն–իրազեկումները (ներկայում ամենատարածված ձևն է), այդ պատճառով ընթացիկ իրավիճակի համար հաճախորդին տեղեկացնելու փաստն ապացուցել հիմնական չեն կարող, նշում են փորձագետները։ Այսինքն, գործնականորեն կարող է իրավիճակ ստեղծվել, որում բանկերը կպարտավորվեն փողեր վերադարձնել ճնշող մեծամասնության դեպքերում։

Խնդիրը կարող է լուծվել միայն լրացումների կատարման պայմանով, որոնք կսահմանեն բանկերի համար հետաքննությունների անցկացման ժամկետները և հաճախորդների իրազեկման կարգը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img