Bank of America–ի շահույթն աճել է ավելի քան 7 անգամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի երրորդ եռամսյակում Bank of America -ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 7 անգամ և կազմել է 2.5 մլրդ դոլար, հայտնում է  РБК–ն` վկայակոչելով Bank of America–ի նյութերին։

Ֆինանսական խմբի ընդհանուր  հասույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 21.74 մլրդ դոլար, ինչը 5.2 տոկոսով գերազանցում է մեկ տարվա վաղեմության նույն ցուցանիշը։ 2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ Citigroup–ի հասույթը կրճատվել է 5.6 տոկոսով։

Bank of America–ի շտկված զուտ շահույթն առանց հավելյալ ֆինանսական գործիքների գերագնահատման և պետական պարտքի կազմել է 2.22 մլրդ դոլար կամ 0.20 դոլար ընկերության մեկ բաժնետոմսի հաշվարկով։ Մեկ տարի առաջ ընկերությունը ցույց էր տվել 33 մլն դոլարի շտկված զուտ վնաս, ինչը նշանակում էր մեկ բաժնետոմսից ստացված զրոյական շահութաբերություն։ Այդ ցուցանիշով Bank of America–ին հաջողվել է մի փոքր գերազանցել մեկ բաժնետոմսի դիմաց 0.18 դոլար ակնկալող վերլուծաբանների կանխատեսումները (Thomson Reuters–ի հարցման համաձայն)։

«Այս եռամսյակում մենք վարկերի որակի և քանակի աճ ենք ունեցել։ Մեր հաճախորդները շահագրգռված են, որ մեզ հետ «գործ բռնեն»»,– արդյունքները մեկնաբանել են ընկերությունում։

Նշենք, որ նախօրեին Citigroup–ը հրապարակել է ևս մեկ ամերիկյան բանկի հաշվետվություն։ Citigroup–ի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով տարեկան կտրվածքով աճել է յոթ անգամ` մինչև 3.22 մլրդ դոլար։

Միաժամանակ J.P.Morgan Chase & Co. ամերիկյան խոշորագույն առևտրային բանկը 380 մլն դոլարի զուտ վնաս է արձանագրել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.71 մլրդ դոլար շահույթի դիմաց։ J.P.Morgan–ի վնասը կապված է բազմամիլիարդանոց դատական ծախսերի հետ։

Bank of America – ն Ամերիկայի երկրորդ խոշոր բանկն է ակտիվների չափով J.P.Morgan Chase–ից հետո։ BofA համախառն ակտիվները 2013 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 2.173 տրլն դոլար։ Բանկն ունի բաժանմունքների լայն ցանց ԱՄՆ–ում, դրան բաժին է ընկնում երկրի բոլոր ավանդների մոտ 10 տոկոսը։ Բացի այդ, Bank of America–ն դուստր բանկերի և ստորաբաժանումների ցանց ունի աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Բանկի հիմնական մասնագիտացումը ներդրումային–բանկային գործունեությունն է, ֆոնդային շուկաների աշխատանքը, համաշխարհային շուկայում դրամական գործառնությունների կարգավորումը, ապրանքային և արժութային բորսաներում գործունեությունը։ Բացի այդ, բանկը զբաղվում է իրավաբանական անձանց, ներդրողների, ֆինանսական ինստիտուտների և պետական կազմակերպությունների ֆինանսական խորհրդատվություններով ողջ աշխարհով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img