ՎՏԲ-Հայաստան բանկն ընդլայնում է քարտից քարտ փոխանցման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն ընդլայնում է քարտից քարտ փոխանցման հնարավորությունները, որն առաջարկվում է 2012թ.-ից, տեղեկացնում են բանկից:

Նախկինում հաճախորդներին հասանելի էին միայն փոխանցումներ բանկի քարտերի միջև, այնուհետև` բանկի Visa քարտերից` տեղական բանկերի թողարկված Visa քարտերին, իսկ այժմ արդեն` փոխանցումներ ինչպես տեղական, այնպես էլ ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին ՎՏԲ-Հայաստան բանկի 117 բանկոմատների միջոցով օրվա ցանկացած ժամի Visa Money Transfer համակարգի միջոցով:

Ընդ որում, ՎՏԲ-Հայաստան բանկի, ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ հնարավոր է կատարել 4 արժույթով` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով: ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին` միայն ՀՀ դրամով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բանկոմատի մենյուից ընտրել ստորև նշված տարբերակներից որևէ մեկը` «Փոխանցում ՀՀ և ԱՊՀ բանկեր», «Փոխանցում ՎՏԲ քարտերին», մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել արժույթը, մուտքագրել փոխանցվող գումարը, հաստատել գործարքը:

Փոխանցված գումարը շուրջօրյա և հաշված վայրկյաններից մինչև մեկ բանկային օրվա ընթացքում հասանելի կդառնա փոխանցվող քարտին` կախված հասցեատիրոջ քարտը սպասարկող բանկից:

Քարտից քարտ փոխանցումները մտերիմների` ՎՏԲ-Հայաստան բանկի և տեղական այլ բանկերի կողմից թողարկած Visa քարտերին գումար փոխանցելու հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ և Վրաստանի ցանկացած քաղաք` իմանալով միայն ստացողի քարտի համարը:

Օգտվելով քարտից քարտ փոխանցումներից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները խնայում են իրենց ժամանակը, քանի որ քարտից քարտ գումարներ հնարավոր է փոխանցել ամենուրեք, որտեղ առկա է ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատ օրվա ցանկացած պահի: Ընդ որում, չկա փոխանցման համար ուղարկողի մոտ կանխիկի առկայության, երկար հերթեր կանգնելու անհրաժեշտություն, իսկ նրա գործողությունները սահմանափակված չեն բանկի աշխատանքային ժամերով:

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «Մենք կենտրոնացած ենք ունիվերսալ և բարձր արդյունավետությամբ դրամական փոխանցումների համակարգի ստեղծման ուղղությամբ, որն ամբողջովին կհամապատասխանի մեր հաճախորդների պահանջներին: Քարտից քարտ փոխանցումներն ուղղված են նրան, որ լինեն էլ ավելի հարմար և հասանելի հաճախորդների համար: Այս ծառայության միջոցով կարելի է կատարել շուրջօրյա փոխանցումներ հաճախորդի` տարբեր բանկերի քարտերի միջև և փոխանցել գումար այլ մարդու: Դրա համար պետք չեն ոչ մի բարդ բանկային ռեկվիզիտներ»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img