Դալլասի ԴՊՀ–ի ղեկավար. «Ամերիկյան բնակարանային շուկայում կրկին «պղպջակ» է առաջանում»

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դալլասի դաշնային պահուստային բանկի նախագահ Ռիչարդ Ֆիշերն ԱՄՆ–ի բնակարային շուկայում նոր «պղպջակի» առաջացում է նշմարում, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

«Սկսում եմ նկատել, որ ոչ միայն իմ շրջանում, այլ նաև ողջ երկրում, որ մենք կրկին «պղպջակ» ենք ստեղծում բնակարանային շուկայում»,– ուրբաթ լրագրողներին ասել է Ռ.Ֆիշեր։

Ըստ նրա, դա կարող է կապված լինել «քանակային մեղմացման» ծրագրի հետ, որի հակառակորդն է նա։ Մի կողմից, Ռ.Ֆիշերը խոստովանում է, որ ԱՄՆ տնտեսությունը դեռ բավական չի կայունացել, որ Դաշնային պահուստային համակարգն առաջիկայում սկսի այդ ծրագրի կրճատումը։ Մյուս կողմից, նշում է նա, այդ ծրագիրն ուղղված է պարտատոմսերի զանգվածային ետգնման, այդ թվում, հիփոթեքային վարկավորման թղթերի։ Այդպիսով, ԴՊՀ քաղաքականությունն արհեստականորեն MBS պարտատոմսերի (հիփոթեքային պարտատոմսեր)  նոր «պղպջակ» է փչում, ինչը կարող է վերջիվերջո հանգեցնել ճգնաժամի երկրորդ ալիքի, կարծում է Դալլասի ԴՊԲ–ի ղեկավարը։

Ավելի վաղ Ֆիշերը զգացմունքային ելույթ էր ունեցել Նյու Յորքի տնտեսական ակումբի նիստում։ Նա հայտարարել էր, որ չի կարելի տնտեսությունը, այդ թվում ԴՊՀ–ն կախվածության մեջ դնել քաղաքական վեճերից։ «Մի քանի ամիս ոչինչ չանելուց հետո կիսամիջոցներով հարց լուծելն այն մեթոդը չէ, որով հնարավոր է բուժել բյուջետային քաղաքականության պաթոլոգիկ խախտումները, որոնք խաչխում են մեր տնտեսությունն ու սպառնում մեր ապագային»,– վստահեցրել էր Ֆիշերը։

Դալլասի ԴՊՀ ղեկավարի հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ ԱՄՆ–ի սենատն ու կոնգրեսը բյուջեի շուրջ համաձայնության եկան։ Դեֆոլտը կանխելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մի օրենք, որով ժամանակավորապես վերականգնվում է պետական հաստատությունների ֆինանսավորումն ու բարձրանում է պետական պարտքի շեմը։ Օրինագիծը նախատեսում է պետհաստատությունների ֆինանսավորում մինչև 2014 թվականի հունվարի 14–ը և փոխառության շեմի ընդլայնում մինչև փետրվարի 7–ը։ Այդ հարցի շուրջ պայմանավորվածության բացակայությունն ԱՄՆ–ին տեխնիկական դեֆոլտի վտանգի առջև էր կանգնեցրել։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img