HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով առևտրի ֆինանսավորման ծավալը 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով  առևտրի ֆինանսավորման ծավալը 2013 թվականի 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ուրբաթ հայտնեց բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանն «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» ութերորդ նախաձեռնության ժամանակ։

«Նման արդյունքի մեզ հաջողվեց հասնել բանկի կողմից առևտրի ֆինանսավորման զանազան գործիքների հաշվին, այդ թվում` ապրիլից գործարկված Ձեռնարկությունների սարքավորումների ֆինանսավորում ակցիայի հաշվին»,– ասաց Մարգարյանը։

Ըստ նրա, դա հայկական շուկայում նմանը չունեցող լավագույն գործիքն է, որի հաշվին տարեկան 7 տոկոս աննախադեպ տոկոսադրույքով ֆինանսավորվում է ձեռնարկությունների սարքավորումների` գյուղատնտեսական կամ բժշկական սարքավորումների կամ արտադրական գծերի ներկրումը։

Նա նշեց նաև, որ բանկը միաժամանակ միջազգային շուկայում գործող օպերացիոն ռիսկերի նվազագույն մակարդակ է ապահովում։

«Այս տարի ավելի քան 40 ընկերություն է օգտվել այդ ծառայությունից, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2012 թվականի մասնակիցների թիվը` միաժամանակ գործարքի միջին արժեքը կազմել է 500 հազար եվրո»,– ասաց Մարգարյանը։

HSBC Բանկ Հայաստանը «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա նախաձեռնությունը» գործարկել է 2010 թվականից` ձեռնարկատերերին արտաքին առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելու, տվյալ ոլորտում ռիսկերի գնահատման և նոր շուկաներ մտնելու գործունեության ճիշտ կազմակերպումն արդյունավետ կառավարելու համար։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img