ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 9 ամսվա ընթացքում կազմել է 35,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2013 թվականի 9 ամսվա ընթացքում կազմել է շուրջ 235 270,5  մլն դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 28 106,9 մլն դրամի դիմաց` ավելանալով 25,49 տոկոսով։

Այսպիսի տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2013 թվականի երրորդ եռամսյակում)։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 18-ը շահութաբեր են եղել։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 3 բանկեր 1,4 մլրդ դրամի չափով վնաս են կրել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 4,3 մլրդ դրամի համեմատ։

Հայաստանի բանկային համակարգի մաքուր շահույթի համախառն ծավալում առաջատար հնգյակին բաժին է հասնում շահույթի 65,4 տոկոսը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակը, ըստ շահույթի, ունի հետևյալ տեսքը`

Վարկանշային աղյուսակում առաջատարի դիրքը զբաղեցնում է HSBC բանկ Հայաստանը` 6,3 մլրդ դրամ մաքուր շահույթով։ HSBC բանկ Հայաստանի շահույթի մասնաբաժինը բանկերի շահույթի համախառն ծավալում կազմել է 18,1 տոկոս։ Շահույթի մեծությամբ երկրորդ տեղում է Ամերիաբանկը` 4,6 մլրդ դրամ։ Այնուհետև հաջորդում են Արդշինինվեստբանկը` 4,1 մլրդ դրամ, ՎՏԲ–Հայաստան բանկը` 4 մլրդ դրամ, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ը` 3,9 մլրդ դրամ։

Առևտրային բանկերի համախառն ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 2 719,6 մլրդ դրամ (տարեսկզբից 13,54 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 274,6  մլրդ դրամ (14,21 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 444,9 մլրդ դրամ (10,21 տոկոսի աճ)։ ($1 – 406,51 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img