ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 1–ին կիսամյակում ավելացել են 31%-ով` կազմելով 50.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ավելացել են 31 տոկոսով և 2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ կազմել են ավելի քան 38,3 միլիարդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունությունը 2013 թվականի առաջին կիսամյակում» զեկույցում։

Միաժամանակ նույն ժամանակահատվածում ապահովագրական ընկերությունների պարտավորություններն աճել են 45.7 տոկոսով` կազմելով 35.9 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալն աճել է 4.4 տոկոսով` մինչև 14.3 մլրդ դրամ։

Միաժամանակ, ինչպես նշվում է ԿԲ հաշվետվությունում, ապահովագրական ընկերությունների բաժնեմասը ֆինանսական հատվածում առաջին կիսամյակում աճել է 0.1տ.կ.–ով` կազմելով ընդհանուր ակտիվների 1.7 տոկոսը։

Ինչպես նշում են ԿԲ–ում, ապահովագրական ընկերությունների ակտիվության հիմնական ցուցանիշը` ապահովագրավճարների չափը, առաջին կիսամյակում կրճատվել է 4.7 տոկոսով` մինչև 22.7 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (տվյալ ցուցանիշի աճը 2012 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 58,8%)։

Ապահովագրական ընկերությունների ակտիվության մեկ այլ ցուցանիշը` ապահովագրավճարների/ՀՆԱ–ի հարաբերակցությունը, տարեսկզբի համեմատ կրճատվել է 0.1 տ.կ.–ով` հունիսի 30–ին կազմելով 0.84 տոկոս։

Ինչ վերաբերում է բնակչության մեկ շնչին բաժին ընկած ապահովագրավճարների չափին, ապա տվյալ ցուցանիշը 2013 թվականի հունիսին կազմել է 10 749 դրամ` 2012 թվականի դեկտեմբերի 10 824 դրամի դիմաց։

Ապահովագրավճարների վնասի ցուցանիշը 2013 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 2.2 տ.կ.–ով և կազմել է 61.5 տոկոս։ Միաժամանակ, ապահովագրական ընկերությունների վնասի ցուցանիշի աճն ուղեկցվել է ծախսայնության ցուցանիշի կրճատմամբ, որը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2.1 տ.կ.–ով և կազմել է 30.1 տոկոս, ինչը խոսում է ապահովագրական համակարգի օպերացիոն արդյունավետության ավելացման մասին։

2013 թվականի առաջին կիսամյակի վերջում Հայաստանում ապահովագրական գործունեության իրականացման արտոնագիր ունեին 9 ապահովագրական ընկերություններ, որոնցից իրականում երկրում գործում են յոթը։ ($1-405, 71 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img