Brand Finance Banking Forum–ի ժամանակ Банки.ру–ն կներկայացնի 50 ամենաթանկարժեք բանկային ապրանքանիշերը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում նոյեմբերի 14–ին առաջին անգամ կանցկացվի Brand Finance Banking Forum–ը։ Միջազգային մասշտաբի այս իրադարձությունը նվիրված է բանկային ապրանքանիշի արժեքի գնահատման միջոցով բանկային բիզնեսի զարգացման հարցերին։

Այս տարի Brand Finance միջազգային անկախ խորհրդատվական ընկերությունը BrandLab բրենդինգային գործակալության և Банки.ру վերլուծական կայքի հետ համատեղ ներկայացնում է 50 ամենաթանկ ռուսական բանկային ապրանքանիշերը, գրում է banki.ru–ն։

Արդեն երկու ամիս է Ռուսաստանի բանկերի մասին տվյալներ են հավաքվում։ Ուսումնասիրությունը կապված է վերլուծական աշխատանքի հետ, մասնավորապես` տվյալների հավաքագրման և ակտուալացման, առաջատար ընկերությունների բացահայտման և արդյունքների ամփոփման հետ։ Սա բանկային հատվածում անցկացվող այն քիչ վարկանիշերից է, որը գնահատում է բանկերն ինչպես իրենց ֆինանսական ցուցանիշներով, այնպես էլ այնպիսի կարևոր ոլորտներով, ինչպիսիք են լոյալությունը, արժեքայնությունը, իմիջը, ապրանքանիշից իրազեկ լինելու մակարդակը և այլն։

Հարկավոր է գրանցվել Brand Finance Banking Forum–ում իմանալու համար, թե որ բանկերն են հայտնվել 50 ամենաթանկարժեք ռուսական բանկային ապրանքանիշերի վարկանիշում։

Brand Finance Banking Forum–ի կազմակերպիչներն են Brand Finance ընկերությունը (Լոնդոն), Բրենդ–մենեջմենթի բարձրագույն դպրոցը (IHSBM) և BrandLab Moscow բրենդինգային  գործակալությունը։ Brand Finance Banking Forum–ի և վարկանիշի գլխավոր գործընկերը Банки.ру կայքն է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img