HSBC–ի զուտ շահույթը 2013թ.–ի 3–րդ եռամսյակում աճել է 57%–ով` մինչև 3.9 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  HSBC Holdings Plc. Բրիտանական բանկային խմբի զուտ շահույթը, որը պատկանում է մայր ընկերության բաժնետերերին, 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է տարեկան հաշվարկով 57 տոկոսով և կազմել է 3.93 մլրդ դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին, ասվում է այսօր HSBC–ի տարածած հաշվետվությունում։

Բանկային հսկայի հասույթը 2013 թվականի հուլիս–սեպտեմբերին կազմել է 15.1 մլրդ դոլար, ինչը 3.5 տոկոսով գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը` 14.6 մլրդ դոլարի մակարդակում։ Երրորդ եռամսյակի նախահարկային հասույթն աճել է 30 տոկոսով` մինչև 4.53 մլրդ դոլար (մեկ տարի առաջվա 3.48 մլրդ դոլարից)։

Ներդրողները դրական են ընկալել բանկի արդյունքները` դրա բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային բորսայում Մոսկվայի ժամանակով 13։30–ին թանկացել են 2.3 տոկոսով` առաջ անցնելով STOXX Europe 600 Banks (+0,3%) եվրոպական բանկային ցուցիչից։

HSBC–ն նաև հաստատել է, որ համագործակցում է մի քանի երկրների կարգավորիչների հետ, որոնք քննում են արժութային շուկաների կողմից հնարավոր մեքենայությունները։ Բանկը միաժամանակ հայտնեց, որ որևէ կարգապահական հետևություններ չի արել հետաքննության կապակցությամբ։ «Մենք ոչ ոքի աշխատանքից չենք ազատել։ Հետաքննությունն ամենավաղ փուլում է, իսկ այն մարդիկ, ովքեր մեր կողմից են մասնակցություն ունեցել, մեզ մոտ այլևս չեն աշխատում»,– լրագրողներին հայտնեց HSBC–ի ղեկավար Ստյուարտ Գուլիվերը։

Ավելի վաղ արժութային հետաքննությանն իրենց մասնակցությունն էին հաստատել այնպիսի բանկեր, ինչպես UBS–ը, Deutsche Bank–ը, Barclays–ը և J.P.Morgan–ը։ Հետաքննությունը մի քանի երկրներում է տարվում, ներառյալ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ն, մի քանի բանկերի թրեյդերներ կասկածվում են արժութային փոխարժեքների մեքենայությունների մեջ։

HSBC Holdings –ը Եվրոպայի խոշորագույն բանկերից է։ Գործում է 80 երկրների տարածքում, որոնց գրասենյակների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 6.6 մլրդ–ի։ HSBC–ի կենտրոնակայանը Լոնդոնում է, բաժնետոմսերը սակարկում են Լոնդոնի և Հոնկոնգի ֆոնդային բորսաներում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img