Thu, 1 May
12.1 C
Yerevan
USD: 389.94 RUB: 4.80 EUR: 443.01 GEL: 141.85 GBP: 520.80
spot_img

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ բացել է «Նոր Նորք» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Երևանում «Նոր Նորք» նոր մասնաճյուղ է բացել, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, թվով իններորդ «Նոր Նորք» նոր մասնաճյուղը գործում է Գայի պողոտա 16/46 հասցեում:

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արդեն ունի թվով 47 մասնաճյուղ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը

Ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամ

Միրզոյանը ծանոթացել է Ղազախստանի ներդրումային միջավայրին և միջազգային վեճերի կարգավորման մեխանիզմներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

ԿԲ–ն ուժը կորցրած է ճանաչել Արդշինինվեստբանկի բանկային լիցենզիան՝ պայմանավորված Արդշինբանկի հետ միացումով

2024թ․–ի սկզբին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման և վերջինիս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանման մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img