ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը ինը ամիսների ընթացքում աճել է 13,8%–ով և կազմել 4,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ.-ի ինը ամիսների ընթացքում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  աճել է 13,8%–ով և կազմել շուրջ 4,3 մլրդ դրամ։ Այս մասին նշված է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ ԿԲ-ի` վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2013թ.-ի ինը ամիսների ընթացքում կազմել է 18,8 մլրդ դրամ՝ շուրջ 7,1 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում:

Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են  5 մլրդ դրամ՝ 9,5 մլրդ դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում: Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 11,6 մլրդ դրամ (2012թ.-ի ինը ամիսների արդյունքում՝ 9,6 մլրդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 4,4 մլրդ դրամ՝ 2012 թ.-ի 3 մլրդ դրամի դիմաց:

Հնարավոր կորուստներով դեպի պահուստ 9,5 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ  7,6 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ձևավորված զուտ հատկացումների ծավալը կազմել է 1,9 մլրդ դրամ՝ 2012թ.-ի 1,8 մլրդ դրամի դիմաց:

2013 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն և 123 մասնաճյուղ: ($1–ը` 405,95 դրամ)  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img