Արդշինինվեստբանկի «Զվարթնոց» նորացված մասնաճյուղն է բացվել Երևանի օդանավակայանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղը այսուհետ գործունեություն կծավալի ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ժամանման սրահում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և մարզերում»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Շնորհավորելով «Զվարթնոց» մասնաճյուղի հաճախորդներին և հյուրերին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է, որ «Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է:

«Բանկն ակտիվորեն խթանում է ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը և բարձրակարգ սպասարկումը»,– ասել է նա:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և գործունեություն է իրականացնում 24/7 սկզբունքով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականցանելու արտոնագիր է ստացել (N 83) 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Հայաստանում գործում է բանկի 49 մասնաճյուղ, վեց մասնաճյուղ է գործում ԼՂՀ–ում, բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում։

«Արմենիա – միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img