Mon, 2 February
1.1 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

ՌԴ ԿԲ–ն աշնան ընթացքում վեցերորդ անգամ փոխել է արժութային միջանցքի սահմանները

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը 2013 թվականի սեպտեմբերի 11–ին կրկին տեղափոխել է երկարժութային զամբյուղի միջանցքը 5 կոպեկով դեպի վեր, ասվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այդպիսով, սահմանները դրվել են 32.45-39.45 ռուբլու միջակայքում։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ արժութային միջանցքի սահմանները 5 կոպեկով բարձրացվել էին 2013 թվականի նոյեմբերի 5–ին։ Սեպտեմբերին դրանք բարձրացել են երեք անգամ` սեպտեմբերի 4–ին, 11–ին և 30–ին, իսկ հաջորդ ամիս` միայն մեկ անգամ` հոկտեմբերի 9–ին։ 2013 թվականի ամռան երեք ամիսներին միջանցքի սահմանները տեղափոխվել են ութ անգամ, այդ թվում` օգոստոսին` հինգ անգամ։

2013 թվականի սկզբին միջանցքը սահմանփակվել էր 31.65 և 38.65 ռուբլով, հաղորդում է РБК–ն։

Օպերացիոն միջակայքը 5 կոպեկով սահմանների շեղմանը հանգեցնող կուտակված ինտերվենցիաների մեծությունն անփոփոխ է մնացել` 400 մլն դոլար։ Մինչև 2013 թվականի սեպտեմբերի 9–ը այդ ցուցանիշը 450 մլն դոլար էր, սակայն այնուհետև նվազել էր «փոխարժեքային գոյացման ճկունության հետագա բարձրացման և Ռուսաստանի բանկի կողմից կատարած ինտերվենցիաների ծավալի նկատմամբ օպերացիոն միջակայքի սահմանների զգայունության ավելացման նպատակով»։

ԿԲ–ն երկարժութային զամբյուղի ռուբլու արժեքն օգտագործում է որպես փոխարժեքային քաղաքականության օպերացիոն կողմնորոշիչ։ Դրա թույլատրելի ցուցանիշների միջակայքը թելադրվում է լողացող միջանցքի (7 ռուբլի 24 կոպեկ լայնությամբ 2012 թ. հուլիսի 24–ից) ցուցանիշներով, որոնց սահմաններն ավտոմատ կերպով շտկվում են 5 կոպեկի սահմաններում` ԿԲ–ի կողմից կուտակած 400 մլն դոլարի (նպատակային ծավալից ավելի) արժութային ինտերվենցիաների չափին հասնելու դեպքում։

Ինչպես ավելի վաղ էր նշվել, Ռուսաստանի բանկն առաջվա պես կիրականացնի փոխարժեքային քաղաքականություն` չխոչընդոտելով ռուբլու դինամիկայի միտումների ձևավորմանը` հիմնարար մակրոտնտեսական գործոնների պատճառով, և որևէ ֆիքսված սահմանափակումներ չսահմանելով ազգային արժույթի փոխարժեքի մակարդակի նկատմամբ։

Միաժամանակ կարգավորիչը կշարունակի աստիճանաբար ավելացնել փոխարժեքային գոյացման ճկունությունը` պահպանելով փոխարժեքային դինամիկայի վրա ազդեցության հնարավորությունն ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img