Tue, 3 February
2.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունական կողմը կիրակի կառուցվածքային բարեփոխումների ծրագիր կներկայացնի վարկատուների եռյակին, որոնք 1.3 միլիարդ եվրո կտան 2014 թվականին բյուջետային ճեղքվածքը փակելու համար, Բրյուսելում Եվրախմբի նիստից հետո լրագրողներին է հայտնել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այդ քայլերը պետք է փակեն հարկերից խուսափելու «պատուհանը», կրճատեն պետական կառույցների և պետական ձեռնարկությունների ծախսերը, որոնք գերազանցել են բյուջեով նախատեսված սահմանները, պետական կազմակերպությույնների միաձուլումները, հիմնականում` առողջապահության հատվածում, և խիստ պատժամիջոցների սահմանումը պետհատվածի բոլոր կազմակերպություններում, որոնք գերազանցում են աշխատավարձի վճարման սահմանները, նախարարի խոսքն է ներկայացնում «Կատեմիրինի» թերթը։

Ստուրնարասի խոսքով, նա չգիտի, կհամաձա՞յնի, արդյոք, եռյակն այն կարծիքի հետ, որ այդ քայլերը փակում են բյուջետային ճեղքվածքը, որը կարող է առաջանալ 2014 թվականին ֆինանասկան աջակցության ծրագրով բյուջեի չմարած պակասուրդի պատճառով։ Նա վստահ է, սակայան, որ Աթենքի և դրա վարկատոների միջև ճեղքվածքի տարբերությունները փոքրանում են։ Միաժամանակ, բարձրանում են բյուջեի եկամուտները, և դանդաղում է տնտեսության անկումը սեպտեմբերի համեմատ, երբ սկսվել էր եռյակի առաքելությունը, և դա բարելավում է հունական կողմի բանակցային դիրքորոշումները, ասել է Ստուրնարասը։

Այնուամենայնիվ, ֆինանսների հույն նախարարը չի բացառել այն հնարավորությունը, որ եռյակը կշարունակի հունական տնտեսության գնահատումը Սուրբ ծնունդի արձակուրդներից հետո, քանի որ դեռևս բազմաթիվ բաց հարցեր կան, հիմնականում «Հունական պաշտպանական համակարգեր» (EAS) ձեռնարկության ճակատագրի, հիփոթեքային վարկերով գոյացած պարտքի դեպքում առաջին բնակարանի աճուրդային վաճառքի արգելքի, ինչպես նաև 2015 թվականի բյուջետային ճեղքվածքի, որը դեռև չեն սկսել քննարկել, և, պետծառայողներին այսպես կոչված, աշխատանքային պահուստ տեղափոխելու հարցերում։

Ստուրնարասը հավաստել է, որ Հունաստանը կանխիկ միջոցների շտապ կարիք չունի, նույնիսկ եթե եռյակն ուշացնի գնահատական ներկարացնելը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ամենացածր մակարդակը՝ 2021թ․–ի կեսերից ի վեր․ ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցումՀայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահին հրավիրել է մասնակցելու  2026 թ.-ին անցկացվող  «Խաղաղության խաչմերուկ»  ներդրումային գագաթնաժողովին

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգային հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել  2026 թվականին

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ.-ի համեմատ աճել է ավելի քան 4,4 անգամ․ Պապոյան

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ 150 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն՝ աճել է ավելի քան 4,4 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img