Հայաստանի կառավարությունը հավանություն կտա ԵՆԲ–ի հետ 60 մլն եվրոյի ֆինանսական պայմանագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 21–ի նիստում ծրագրում է «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցք» ֆինանսական համաձայնագրի ստորագրմանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ։

Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական կայքում տեղադրված որոշման նախագծում, համաձայնագրի շրջանակներում ԵՆԲ–ն Հայաստանին 60 մլն եվրո կտրամադրի Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրին։ Վարկային միջոցները կտրամադրվեն, առավելագույնը, 12 տրանշերով` յուրաքանչյուրը 5 մլն եվրո արժողությամբ։

Ծրագրով նախատեսված միջոցները ծրագրվում է ուղղել 23.7 կիլոմետր երկարության Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման ֆինանսավորմանը։

Բացի տվյալ վարկային միջոցներից, ծրագրվում է նաև Եվրամիության կողմից Հարևանության ներդրումային գործիքի (Neighborhood Investment Facility – NIF) միջոցով 12 մլն եվրոյի դրամաշնորհի ներգրավումը։ Այդ միջոցների մի մասը` 6 մլն եվրոն, կավելացվի վարկին։ Մյուս 6 մլն եվրոն կիրագործվի ճանապարհի հատվածի կառուցման վերահսկողության համար, կանցլացվի Գյումրիի շրջանցիկ ճանապարհի և Գյումրի–Բավրա հատվածի մանրամասն նախագծմանը և տեխնիկա–տնտեսական հետազոտմանը` հետագայում շինարարության իրագործման համար։

Հայաստանի` 2014 թվականի պետական բյուջեի նախագծում Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու կառուցմանը նախատեսվում է մոտ 40.4 մլրդ դրամի հատկացում։ Մասնավորապես, Զարգացման ասիական բանկն ավտոմայրուղու շինարարության առաջին տրանշի շրջանակներում կհատկացնի 3.3 մլրդ դրամ, իսկ ԶԱԲ–ի կողմից երկրորդ և երրորդ տրանշերի շրջանակներում 2014 թվականին նախագծի իրագործմանը հատկացվելիք միջոցները կկազմեն ավելի քան 19 մլրդ դրամ։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով դիտարկվում է նաև երկաթուղու կառուցում, որը կկապի երկու երկրներին և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը կդառնա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img