Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթն ինը ամիսներին աճել է 6.2%–ով ` կազմելով մոտ 5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2013 թվականի ինն ամիսների արդյունքներով կազմել է մոտ 5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 6.2%–ով։

Հատկանշական է, որ հայրենական շուկայում գործող 33 վարկային կազմակերպություններից 26–ը երրորդ եռամսյակն ավարտել են շահույթով, և 7 ընկերություններ` Մալաթիա, Ֆինքա, Բլեսս, Ֆաստ Կրեդիտ, Կրեդո Ֆինանս, Կրեդիտ Կորպ, Ագրոլիզինգ, վնասներ են կրել, որոնք կազմել են 114.59 մլն դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` զուտ շահույթի մեծությամբ Հայաստանի ՎԿ–ների շարքում առաջատար է «Արեգակ» ընկերությունը։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության զուտ շահույթը հասել է մոտ 1 216.5 մլն դրամի` 2012 թվականի հունվար–սեպտեմբերին գրանցված 1 156.5 դրամի դիմաց։Զուտ շահույթի համախառն ծավալում «Արեգակին» բաժին է ընկնում դրա մեծության 23.8 տոկոսը։

Շահույթների ծավալով  առաջատարների հնգյակում են նաև` «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը` 691.3 մլն դրամ ծավալով, աճը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 3 անգամ, «Կամուրջը»` 653,7 մլն դրամ, աճը` 57,6%, «Ազգային հիփոթեքային ընկերությունը»` 441,4 մլն դրամ, աճը`28,56% և Էքսպրես Կրեդիտը` – 283,3 մլն դրամ, աճը` 41,1%։

2013 թվականի սեպտեմբերի  30–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն։ ($1–ը` 404.80 դրամ)։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img