ՀՀ վճարային հաշվեկշռի կապիտալի և ֆինանսական գործիքների հետ իրականացված գործառնությունների հաշիվը III եռամսյակում աճել է 3,8 անգամ` հասնելով 862,8 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալի և ֆինանսական գործիքների հետ իրականացված գործառնությունների հաշիվը երրորդ եռամսյակում կազմել է 862,8 մլն դոլար` ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 3,8 անգամ: Այդ մասին ասվում է 2013թ.–ի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի 2013թ.–ի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվության հիման վրա գնաճի մասին կարգավորիչի հաշվետվության մեջ։

Փաստաթղթի համաձայն` կապիտալի  և ֆինանսական գործիքների հետ իրականացված գործառնությունների հաշվի նման աճը պայմանավորված է Հայաստանի կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկումով:

Հայաստանը սեպտեմբերի 19-ին առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել:Էմիսիայի ծավալը կազմել է 700 մլն դոլար` 7 տարի մարման ժամկետ, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ը և J.P.Morgan Securities plc–ը։

Արդյունքում` զուտ արտաքին ակտիվներն աճել են 764 մլն դոլարով: ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` զուտ արտաքին ակտիվները երրորդ եռամսյակի վերջին կազմել են շուրջ 739 080 985,61:

«ՀՀ ԿԲ զուտ արտաքին ակտիվները չորրորդ եռամսյակում կկրճատվեն 480 մլն դոլարով` եռամսյակի սկզբում մարված ռուսական կայուն վարկի չափով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կապիտալային փոխանցումների զուտ ներհոսքը երրորդ եռամսյակում կազմել է 35,3 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,3 մլն դոլարի դիմաց:

Օտարերկրյա ուղիղ ներդրումները հաշվետու եռամսյակում կազմել են 133,3 մլն դոլար` գրեթե փոփոխություններ չգրանցելով 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում ՀՀ կառավարության պորտֆելային պարտավորություններն աճեցին 689,7 մլն դոլարով: Միաժամանակ պետական վարկերի զուտ ներհոսքը կազմել է 14,2 մլն դոլար` 2012թ.-ի երրորդ եռամսյակի 19,7 մլն դոլարի դիմաց:

Կապիտալի և վճարային հաշվեկշռի ֆինանսական գործիքների հետ իրականացված գործառնությունների հաշվի «այլ ներդրումներ» հոդվածով զուտ ներհոսքը կազմել է 9,6 մլն դոլար: Այդ թվում բանկերի զուտ արտաքին ակտիվները նվազել են 83,4 մլն դոլարով, իսկ «այլ մասնավոր հատված» հոդվածով արտաքին ակտիվներն աճել են 93 մլն դոլարով:

Ըստ հաշվետվության տվյալների` Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը 2013թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 99 մլն` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 22,8 միլիոնով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img