Անելիք բանկը հաճախորդներին առաջարկում է գյուղատնտեսական վարկավորման նոր տեսակ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 2-ից հաճախորդներին առաջարկում է նոր վարկատեսակներ` նախատեսված ինչպես խոշոր, այնպես էլ միջին ու մանր գյուղտնտեսվարողների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Վարկերը հաճախորդներին առավել հասանելի դարձնելու նպատակով բանկն առաջարկում է տրամադրման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ և ոսկու գրավով ապահովվածությամբ:

Վարկատեսակների  առավելագույն գումարը ՀՀ դրամով տրամադրման դեպքում կազմում է 20 մլն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով` 100 հազար դոլար: Վարկատեսակների առավելագույն  ժամկետը 7 տարի է:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ոսկու գրավով ապահովվածությամբ վարկերը բանկը տրամադրում է բացառիկ լավ պայմաններով` առանց որևէ միջնորդավճարի գանձման և շատ մատչելի տոկոսադրույքով:

«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը, և «Անելիք Բանկ»-ն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը»,– ասել է «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը` վստահություն հայտնելով, որ բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները, և իրենց  առաջարկած վարկատեսակները կօգնեն նրանց իրենց տնտեսությունների զարգացման գործում։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img