Հայաստանում ապահովագրավճարների գումարը III եռամսյակում նվազել է 49,8%-ով՝ կազմելով 5,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրավճարների գումարը 2013թ.-ի երրորդ եռամսյակում նվազել է 49,8 տոկոսով՝ կազմելով շուրջ 5,6 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ ապահովագրավճարների գումարն ավելացել է 3.7 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ԱՎԾ տվյալների համաձայն` անձնական ապահովագրության գծով վճարումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ, ԱՊՊԱ–ի գծով` 2.5 մլրդ դրամ, գույքային ապահովագրման գծով՝ շուրջ 1,17 մլրդ դրամ, պատասխանատվության ապահովագրության գծով՝ 141,1 մլն դրամ, ապահովագրության այլ տեսակների համար վճարումների ծավալը կազմել է 398,5 մլն դրամ:

Ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 4.9 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։

Ապահովագրական հատուցումների ծավալը ԱՊՊԱ–ի գծով կազմել է 2,4 մլրդ դրամ, անձնական ապահովագրման գծով` 2 մլրդ դրամ, գույքի ապահովագրման գծով` 456,1 մլրդ դրամ, պատասխանատվության ապահովագրման գծով` 30,9 մլրդ դրամ, այլ ապահովագրությունների հատուցման ծավալը կազմել է 31 մլրդ դրամ։

Գործող պայմանագրերով ապահովագրական գումարները կազմել են 8,6 մլրդ դրամ (աճը` 4,9 տոկոս)։

Գործող պայմանագրերի թիվը երրորդ եռամսյակում կազմել է 595 433։

2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է յոթ ապահովագրական ընկերություն (1$-ը` 403,91 դրամ):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img