ԿԲ–ն Մաստեր–Բանկի սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի` Մոսկվայի գլխավոր տարածքային վարչությունը հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան «Մաստեր–Բանկ» ԲԲԸ–ն սնանկ ճանաչելու վերաբերյալ։ Ինչպես նշվում է դատարանի կայքում, բանկը սնանկ ճանաչելու հայտարարությունը գրանցվել է 2013 թվականի դեկտեմբերի 3–ին, գրում է РБК–ն։

Բացի այդ, այսօրվանից Խնայբանկը և ВТБ 24–ը, որոնք ընտրվել են Ավանդների ապահովագրության գործակալության կողմից որպես գործակալ բանկեր, սկսում են հայտարարությունների ընդունումն ու Մաստեր–Բանկի ավանդատուների ապահովագրական փոխհատուցումների վճարումները։

Թե այդ երկու բանկերից որին պետք է դիմեն «զոհերը», կախված է նրանից, թե ինչ տառից է սկսվում ավանդատուի ազգանունը։ Նրանց, ում ազգանունը սկսվում է Ա–ից մինչև Լ (ինչպես նաև լատինատառ գրվող օտարալեզու ազգանուններ կրողներին), սպասում են Խնայբանկում։ ВТБ 24–ը կընդունի նրանց, ում ազգանունները սկսվում են Մ–ով և դրան հաջորդող տառերով։

Մաստեր–Բանկի պարտավորությունների ստացված ռեեստրի համաձայն, մոտ 31.2 մլրդ ռուբլու ապահովագրական փոխհատուցման վճարման համար կարող են դիմել շուրջ 144.5 հազար ավանդատուներ։ Միաժամանակ, Մոսկվայում և Մոսկվայի մարզում 108.5 հազար ավանդատուներ կարող են պահանջել 27.4 մլրդ ռուբլի, իսկ Սանկտ–Պետերբուրգում 6.2 հազար ավանդատուներ սպասում են 1.2 մլրդ ռուբլու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Մաստեր–Բանկից Կենտրոնական բանկի որոշմամբ հետ է կանչվել արտոնագիրը։ Որպես պաշտոնական պատճառ նշվել է բանկի հաշվետվության զգալի փոփոխությունը։ Նաև, ինչպես հայտնել է ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան, բանկը «ներգրավվել է տնտեսության ստվերային ցանցի սպասարկման, անօրինական շրջանառության, լվացման դեմ պայքարի օրենսդրության բազմակի խախտման մեջ»։

РБК–ի կողմից նոյեմբերի 21–ին անցկացված «Մաստեր–Բանկի սնանկացումը. Ինչ է լինելու բանկերի նկատմամբ վստահության հարցում» մամուլի ասուլիսի մասնակիցները հայտարարել էին, որ «Մաստեր–Բանկ» ԲԲԸ–ից արտոնագրի հետկանչումը ՌԴ բանկային հատվածի մեծածավալ մաքրման սկիզբն է, արտոնագրից զրկված վարկային կազմակերպությունների թիվը կարող է ավելանալ ամենամոտ ժամանակում։

Պետդումայի ֆինանսական շուկայի նախագահի տեղակալ Դմիտրի Սավելևը կարծում է, որ Մաստեր–Բանկի հետ կատարվածը միանգամյա ակցիա չէ, այլ բանկային հատվածի գլոբալ մաքրման սկիզբ, որի մասնակիցների ոչ պակաս քան 70 տոկոսն այս կամ այն աստիճան ներգրավված են տարբեր սխեմաներում։

«Փողերի լվացումն ամենուր է։ Արտերկիր դուրս բերելը` ամենուր։ Այո, սա ազդանշան է բանկիներին` կամ վերանայել սեփական գործունեության եկամուտները, կամ արտագաղթ, կամ բանտ։ Վերջ։ Այդ իսկ պատճառով սպասում ենք շարունակության, այն անպայման լինելու է»,– նշել է Պետդումայի ֆինանսական կոմիտեի նախագահի տեղակալը։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img