Sat, 21 February
12.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Ավիաբիզնեսի շահութաբերության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջերս Հայաստանում միֆ է տարածվել այն մասին, որ ավիափոխադրումը շահութաբեր բիզնես է, ինչը չի համապատասխանում իրականությանը, ասել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

«Եթե մենք այս հարցը դիտարկենք գլոբալ համատեքստում, ապա 1990 թ.–ից մինչև 2012 թ.–ը միջազգային ավիափոխադրումների ոլորտում ներդրված կապիտալի արժեքը, այսինքն բանկերին վճարվող տոկոսները, զգալիորեն գերազանցում է եկամուտների մակարդակը», – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` նշված ժամանակահատվածում աշխարհում ավիացիայի ոլորտում առավելագույն շահութաբերությունը կազմել է 0 տոկոս։

«Մեկ ուղևորի հաշվով ավիաընկերությունների մաքուր շահույթը կազմում է 1 տոկոս կամ 2,56 դոլար, իսկ կորուստները` 5 տոկոս կամ 10 դոլար», – նշեց նա։

Խոսելով ավիափոխադրումների շուկայում պետական և մասնավոր հատվածի մասնաբաժինների հարաբերակցության մասին` Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հյուսիսային Ամերիկայում ոլորտն ամբողջովին պատկանում է մասնավոր ընկերություններին, Եվրոպայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում պետությունը կառավարում է շուկայի ավելի քան 20 տոկոսը, Աֆրիկայի և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում այս հարաբերակցությունը գրեթե հավասար է, և միայն Մերձավոր Արևելքի երկրներում ավիափոխադրումների շուկայի գրեթե 90 տոկոսը պատկանում է պետությանը։

«Մերձավոր Արևելքում, մասնավորապես` նավթով հարուստ երկրներում տեղական ավիաընկերություններին աջակցելու համար իրականացվում են բազմամիլիարդանոց ներդրումներ։ Միաժամանակ այդ ընկերությունները չեն պատկանում կառավարությանը, դրանք պատկանում են պետական ինքնիշխան հիմնադրամներին», – ընդգծեց նա` հավելելով, որ ավիափոխադրումների շուկայում պետության մասնաբաժնի գերակշռությամբ երկրներում անգամ իրականացվում է «բաց երկնքի» քաղաքականություն։

Հոկտեմբերի 23–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի կողմից անցկացված համատեղ հետազոտության վրա։

Հետազոտության տվյալների համաձայն` ուղևորաշրջանառության ցուցանիշով 2012 թ.–ին համաշխարհային առաջատարը Ryanair ընկերությունն է (ուղևորաշրջանառությունը կազմել է 79,6 մլն)։ Առաջատարների հնգյակում ներառվել են նաև Lufthansa (50,8 մլն.), easyJet (44,6 մլն.), Emirates (37,7 մլն.), Air France (33,6 մլն.) ընկերությունները։

Անցած կիլոմետրերի քանակով առաջին տեղում է Emirates ընկերությունը (79,6 մլն. կմ), երկրորդ տեղում է United Airlines–ը (50,8 մլն. կմ), երրորդ տեղում է Lufthansa–ն (44,6 մլն. կմ), չորրորդը Air France–ն է (37,7 մլն. կմ), հինգերորդը` Delta Airlines–ը (33,6 մլն. կմ)։ —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img