Tue, 10 June
21.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

ՀՀ ԿԲ–ն միջազգային կազմակերպությունների հետ համատեղ էներգախնայողության արդյունավետության մասին բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցառումներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական Բանկը (ԿԲ)՝ «Green for Growth Fund» հիմնադրամի, Հարավարևելյան Եվրոպա (ԳԳՀ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ երեքշաբթի ներկայացրել է «Գիտեի՞ք արդյոք» գրքույկը, որը պարունակում է ՀՀ բնակչության համար նախատեսված էներգախնայողության հնարավորությունների մասին տեղեկատվություն։

«Այսօր մեր նպատակն է բարձրացնել էներգախնայողության մասին իրազեկվածության մակարդակը, ներկայացնել այդ ուղղությամբ առկա հնարավորությունները, և որ ամենակարևորն է, ցույց տալ, որ այսօր հնարավորություն կա դրա համար վարկեր և ֆինանսավորում ստանալ»,– գրքույկի շնորհանդեսի ընթացքում իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԿԲ ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը։

Նա նշեց, որ գրքույկը գործնական տեղեկատվություն է պարունակում այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսել էներգախնայողության համակարգի ներմուծման օգնությամբ, հատկապես, երբ միջազգային փորձը ցույց է տալիս, որ էներգախնայողության համակարգում ներմուծված միջոցները մի քանի տարի անց գործնականապես վերադարձվում են։ Սակայն մատնանշեց տեղական առանձնահատկությունները` ընդգծելով, որ Հայաստանում մարդիկ նախընտրում են պահպանել իրենց գումարները` նույնիսկ իմանալով, որ եթե այսօր ծախսելու դեպքում շուտով դրանք կվերադարձվեն։

ՄՖԿ-ի Կայուն էներգիայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանն իր հերթին ընդգծեց, որ էներգախնայողության խնդիրն առաջին հերթին պետք է մտահոգի հենց բնակչությանը, քանի որ հաշվարկները ցույց են տալիս, որ 4 հոգուց բաղկացած միջին վիճակագրական հայկական ընտանիքը տարեկան գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է մոտ 330 հազար դրամ (ավելի քան $800)։Միաժամանակ գազի և էլեկտրականության դիմաց ամսական վճարը ջեռուցվող սեզոնին կազմում է 53 հազար դրամ (շուրջ $130)։ «Դա բավական լուրջ գումար է մեր հանրության և հայկական իրականության համար»,– ասաց Փարվանյանը։

Հայաստանում էներգախնայողության համակարգի ներմուծման գլխավոր խոչընդոտների շրջանում նա առաջին հերթին մատնանշեց բնակչության իրազեկվածության ոչ բավարար մակարդակը, այդ համակարգի թերագնահատումը, այն դեպքում, երբ ճիշտ քաղաքականության դեպքում էներգախնայողության մակարդակը կարող է կազմել 60–70 տոկոս։ Նա մատնանշեց նաև բնակչության խթանման բացակայությունը, օրինակ` հարկային արտոնությունների հատկացման կամ էներգախնայողության համակարգերի տեղադրման համար ներդրումների մասնակի վերադարձի միջոցով, ինչպես նաև Հայաստանում էներգախնայողության համակարգի տարատեսակների բացակայությունը և դրանց անհասանելիությունը։

Ըստ Փարվանյանի` այդ խնդիրների լուծման համար կարևոր դեր են խաղում առաջին հերթին բանկերը, որոնք պետք է հաճախորդներին վարկեր տրամադրեն նման համակարգերի տեղադրման համար` առաջին հերթին ելնելով հենց հաճախորդների շահերից։

Նա ընդգծեց նաև, որ պետք է լուծել բնակարանային հիմնադրամների հետ կապված խնդիրները` նշելով, որ Հայաստանի շենքերի 66 տոկոսը կառուցվել է ավելի քան 30 տարի առաջ` ջեռուցման համակարգով, որն արմատապես տարբերվում է ներկա չափանիշներից։

ՎԶԵԲ-ի Երևանի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ընդգծեց, որ էներգախնայողության քաղաքականությունը օգնում է գումար տնտեսել։

Իսկ GGP տնօրենների խորհրդի անդամ Միխայել Մյորշելն ընդգծեց, որ երեք կառույցներ` IFC-ը, ՎԶԵԲ-ը և GGF-ը էներգախնայողության ոլորտի վարկավորմամբ զբաղվող հայկական ֆինանսական ինստիտուտներին 67 մլն դոլարի չափով վարկային գիծ տրամադրեցին, իսկ երեք տարի անց այդ գումարը կաճի մինչև 150 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը

ՀՀ  2024թ․–ի պետբյուջեի եկամուտները կազմել են 2,58տրլն․ դրամ․ Փաշինյանը նշել է, որ բյուջեն ընտանեկան է

2024թ․–ին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ–ում մայիսին գրանցվել է 4,3%–անոց գնաճ

2025 թվականի հունվար-մայիսին գները, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3%-ով

Հայաստանի ֆիսկալ քաղաքականության արդյունքները 2024թ․–ին շեղվել են թիրախային ցուցանիշներից․ ԿԲ նախագահ

2024 թվականին ձևավորված մակրոտնտեսական անորոշության պայմաններում Հայաստանում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախային ցուցանիշներից

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության մոդելը, որն ուղղված է ապահովելու  օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img