Facebook–ի արժեթղթերը հայտնվել է S&P 500–ում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s ներկայացուցիչները դեկտեմբերի 11–ին տեղեկացրել են, որ Facebook ընկերության արժեթղթերը կսակարկվեն S&P 500 բորսային ցուցիչի շրջանակում` սկսած դեկտեմբերի 20–ին նախատեսված առուվաճառքի փակման պահից, ինչը այդ սոցիալական ցանցին խոշորագույն և առավել հզոր ամերիկյան ընկերությունների կարգավիճակ է շնորհում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Բորսային ցուցիչում սոցիալական ցանցի բաժնետոմսերը ներառելու որոշումը հաջորդել է Facebook–ի հոկտեմբերյան հաշվետվության հրապարակումներին։  Ընկերությունը տեղեկացնում էր, որ վերջին չորս եռամսյակները շահութաբեր են եղել։ Դա կարևոր չափանիշ է, որպեսզի ընկերության բաժնետոմսերը հայտնվեն S&P–ում։

Facebook–ի բաժնետոմսեր կավելացվեն դեկտեմբերի 20–ին։ Այդ օրը նախատեսված է նաև մի շարք այլ ընկերությունների արժեթղթերի տեղաբաշխում իրականացնել։

S&P–ի հայտարարությունից հետո սոցիալական ցանցի բաժնետոմսերը թանկացել են 4,3%–ով `հասնելով $51,51։  Սակայն ավելի ուշ` դեկտեմբերի 11–ին բորսայի փակման պահին, դրանք էժանացան` կազմելով 49,38 դոլար։ Սակայն այս թիվը ցանկացած դեպքում 30 տոկոսով շատ է 2012թ.–ի մայիսին գրանցված $38 մեկնարկային գնից։ Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 121 մլրդ դոլար։ Standard & Poor’s–ը ֆոնդային ցուցիչ է։ Այն ներառում է ամերիկյան 500 բաժնետիրական ընկերություն, որոնք առավելագույն կապիտալիզացիա ունեն։ Ցուցակը կազմվում է Standard & Poor’s ընկերության կողմից։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img