ՎՏԲ-Հայաստան բանկն ավելացրել է Միասնական բանկոմատային ցանցի գործարքների քանակը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների կողմից ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի միջոցով կատարած գործարքների քանակն ավելացել է երեք անգամ այն պահից, երբ 2011թ. հունիսին բանկը միացավ այդ համակարգին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Միասնական բանկոմատային ցանցի միջոցով կատարված գործարքների թիվն այս ընթացքում կազմել է 31,550` 5,148,022 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Առավել շատ գործարքներ այս ժամանակահատվածում կատարվել է Ռուսաստանի բանկոմատներում` 27,730 գործարք 4,429,242 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, երկրորդ տեղում է Ուկրաինան 1,780 գործարքով 285,552 ԱՄՆ դոլար արժողությամբ:

2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկը գործող VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան) և Վրաստանում ՎՏԲ բանկերի ավելի քան 7.000 բանկոմատներում կանխիկացնել դրամական միջոցներ նույն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջնորդավճարով: Շուկայում նման դեպքերում գանձվում է ավելի մեծ միջնորդավճար, քան բանկի սեփական բանկոմատային ցանցից օգտվելու դեպքում:

ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել «գեոլոկացիաե ծառայության օգնությամբ:

Այս ծառայությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների տեղակայման վայրի և հնարավորությունների մասին:

Բացի այդ, ՎՏԲ Խմբի բանկոմատների ինտերակտիվ քարտեզը հասանելի է նաև բջջային հեռախոսների համար Apple Store և Android Market–ում :

Միասնական բանկոմատային ցանցը նաև հնարավորություն է ընձեռում ներկայացնելու «ՎՏԲ-Աշխարհ»  բացառիկ փաթեթային առաջարկը` հաճախ ճանապարհորդող, գործուղումների մեկնող և արտերկրում աշխատող հաճախորդների համար:

ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը ներառում է Visa Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի ավելի քան 7000 բանկոմատներում, VTB-Transfer քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին. պետք է ընդամենը զանգահարել բակի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը և գումարը կմուտքագրվի քարտին արտոնյալ փոխարժեքով: Փաթեթը ներառում է նաև ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն և ստանալ տեղեկություն քարտի հաշվեկշռի մասին:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշում է. «ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի շնորհիվ, որի մասնակիցն է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկը, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին սեփական միջոցները կամ փոխառությունները կառավարելու պարզ ու հարմար ծառայություն հանգստանալու կամ արտերկրում աշխատելու ընթացքում: ՎՏԲ խմբի բանկերի ցանցում կանխիկացման սակագները չեն տարբերվում ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից: Մեր հաճախորդները կարող են օգտվել այդ առավելությունից 7 երկրների առավել քան 7000 բանկոմատների միջոցով»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img