Լիտվայի կառավարությունը սպասում է եվրագոտուն անդամակցելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լիտվան դիմել է Եվրահանձնաժողովին և ԵԿԲ–ին երկրի` եվրագոտուն միանալու հնարավորության որոշման ընդունումն արագացնելու խնդրանքով, որպեսզի հնարավոր լինի խուսափել այդ հարցի հետաձգումից Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ, երեքշաբթի հայտնում է  Verslo zinios («Վյարսլո ժինիոս») թերթի ինտերնետային տարբերակը` վկայաբերելով երկրի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսին։

Լիտվան հույս ունի միանալ եվրագոտուն 2015 թվականին, դրա համար այն պետք է համապատասխանի Մաաստրիխտի սկզբունքներին, որոնց կարևորագույն պայմաններից մեկը երկրի` ՀՆԱ 3 տոկոսը չգերազանցող պետբյուջեի պակասուրդն է, իսկ պետպարտքը չի կարող տարեկան ՀՆԱ 60 տոկոսից շատ կազմի։

«Վիլնյուսը կխնդրի Եվրահանձնաժողովին և Եվրոպայի կենտրոնական բանկին մի փոքր ավելի շուտ որոշում կայացնել Լիտվան եվրագոտի տանելու հնարավորության վերաբերյալ»,– վարչապետի խոսքն է մեջբերում Verslo zinios–ը։

Նա հիշեցրել է, որ ԵՀ–ն և ԵԿԲ–ն պետք է որոշում կայացնեն այդ հարցով մայիսին, սակայն միաժամանակ կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրությունները։

«Լիտվան հույս ունի, որ ԵՀ–ի և ԵԿԲ–ի որոշումները եվրագոտի մտնելու հարցով կընդունվեն ԵԽ–ի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ»,– նշել է վարչապետը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img