ՎՏԲ-Հայաստան բանկն առավել հարմարավետ է դարձրել պարբերական վճարման պայմանագրերի միջոցով կոմունալ վճարումների գանձման ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկում պարբերական վճարման հանձնարարական պայմանագրերի միջոցով կոմունալ վճարումների գանձման ծառայությունը դարձել է առավել հարմարավետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները, կոմունալ վճարումների գանձման նպատակով ձևակերպելով պարբերական վճարման հանձնարարական պայմանագիր, յուրաքանչյուր ամիս նախքան կոմունալ վճարումների գանձումը իրենց հաշվի վրա եղած գումարից հնարավորություն կունենան SMS–հաղորդագրության միջոցով տեղեկանալու յուրաքանչյուր կոմունալ ծառայության դիմաց իրենց պարտքի մասին:

Ընդ որում, այն դեպքում, եթե հաճախորդը կատարում է մեկից ավել վճարում մեկ տեսակի կոմունալի համար (օրինակ` միաժամանակ վճարում է էլեկտրաէներգիայի պարտքը սեփական բնակարանի և ծնողների բնակարանի համար), որոնց տարանջատումը և հաշվառումը նախկինում առաջացնում էր որոշակի բարդություններ, այժմ կարող է ձևավորել կոմունալի վճարման խմբեր, տալ վերջիններիս անվանումներ և ըստ խմբերի առանձնացված եղանակով մինչև հաշվից գումարի գանձումը ստանալ կոմունալ պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով` այդպիսով իսկ վերահսկելով վճարումները:

SMS-հաղորդագրություններն ուղարկվում են հաճախորդի կողմից նախապես նշված լեզվով, հաղորդագրությունում նշվում է ձևավորված կոմունալ վճարման խմբի անվանումը:

Կոմունալ պարտքի վերաբերյալ SMS-հաղորդագրություններն ուղարկվում են յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ պարտքի գումարը հաճախորդի հաշվից գանձվում է պարբերական վճարման հանձնարարական պայմանագրում հաճախորդի կողմից նշված օրը:

Ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների համար։
«Սպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ անհատական սպասարկման սարքեր` հեռախոսներ, ինտերնետ, բանկոմատներ ու տերմինալներ», – ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Գուսևը նաև ավելացրել է, որ պարբերական վճարման հանձնարարականի միջոցով կոմունալ վարձավճարների գանձման կատարելագործված ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին տնտեսել կոմունալ վճարումների վրա ծախսվող ժամանակը, նախօրոք տեղեկանալ պարտքի չափի մասին և ամբողջությամբ վերահսկել վճարումները։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img