Փորձագետները հաշվել են Սանտա Կլաուսի աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե Սանտա Կլաուսն աշխատավարձ ստանար, ապա 2013 թվականին նրա եկամուտը կկազմեր 137 795 դոլար։ Այսպիսի կեսկատակ տվյալներ է հրապարակել Insure ընկերությունը։ Դա 2 տոկոսով շատ է, քան նախորդ տարի, գրում է  РБК–ն։

Հաշվարկելով Հյուսիսային Բևեռի տիրոջ աշխատավարձը` փորձագետները հաշվի են առել, որ Սանտա Կլաուսը ղեկավարում է խաղալիքների արտադրության գործարանը, որն աշխատում է տարվա մեջ 364 օր առանց ընդմիջումների։ Սանտան ինքը աշխատում է օրական 8 ժամ և ստանում է գրեթե 115 հազար դոլար։

Երկրորդ, Սանտա Կլաուսն աշխատանքային հարաբերությունների մասնագետ է, նրան դրա համար պետք է վճարել գրեթե 5 հազար դոլար։ Վերջիվերջո, նա կատարում է խուզարկուի գործառույթներ` հետևելով ամբողջ աշխարհի մանուկների վարքին, դրա համար նույնպես հոնորար է հասնում։

Միաժամանակ, հարցված ամերիկացիների 37 տոկոսը Սանտա Կլաուսի աշխատանքը բարեգործություն են համարում և կարծում են, որ նա չպետք է պարգևատրում ստանա։ Միաժամանակ, 27 տոկոսը վստահ է,  որ Սանտան պետք է ստանա տարեկան ոչ պակաս քան 1.8 մլրդ դոլար` աշխարհում 15 տարեկանից փոքր յուրաքանչյուր բալիկի համար մեկական դոլար։ Եվս 10 տոկոսն առաջարկում են հրաշագործին վճարել 200 հազարական դոլար։

Այսօր հայտնի դարձավ, որ Սանտա Կլաուսը ստացել է սուրբծննդյան գիշերն ԱՄՆ այցելելու համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ  հրաշագործի կառքի եղջերուների անասնաբուժական ստուգում չի անցկացնի։

Միաժամանակ, սոցիոլոգիական հարցման հետաքրքրաշարժ արդյունքներ են հրապարակել կանադացի փորձագետները։ Երկրի բնակիչների 62 տոկոսը կարծում է, որ Կանադայի  վարչապետ Սթիվեն Հարպերն այս տարի արժանի չէ Սանտա Կլաուսի նվերներին։ «Անարժանների» ցուցակում են նաև Տորոնտոյի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդը, ով մեղադրվում է թմրանյութեր ձեռք բերելու և ալկոհոլի ազդեցության տակ ղեկին լինելու մեջ։

Հարցվածների 90 տոկոսը վստահ է, թե անցնող տարում լավ վարք դրսևորելու դիմաց իրենք իսկապես արժանի են նվերների։ Նրանք նշել են նաև, թե ուրիշ ովքեր պետք է նվերներ ստանան լավ վարքի համար, այդ ցանկում են ընդգրկվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, Հռոմի Պապի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունները։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img