ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Visa Student քարտի քարտապանների միջև կայացավ կիսամյակային ուսման վարձերի հերթական խաղարկությունը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, Ամանորի նախօրեին Visa Student քարտի քարտապանների միջև իրականացրեց այդքան սպասված ամենամյա խաղարկությունը, որի շրջանակներում Բանկը խաղարկում է թվով 6 կիսամյակային ուսման վարձեր:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությանը  մասնակցեցին վերջին 6 ամիսների ընթացքում ակտիվություն ցուցաբերած բոլոր քարտապանները, իսկ ներկա գտնվողներին սպասվում էր նաև հաճելի անակնկալ:

Արտերկրում սովորող կամ ներկայում որևէ ԲՈւՀ-ի կամ այլ ուսումնական հաստատության ուսանող չհանդիսացող քարտապանների համար սահմանված էր դրամական պարգևատրում` 200 000 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, խաղարկության արդյունքում հայտնի դարձան Visa Student քարտի 6 երջանիկ քարտապանների անունները` Հակոբյան Անի (քարտի վերջին 4 թվերը`*0508), Գրիգորյան Ժենյա (քարտի վերջին 4 թվերը` *0586), Հովհաննիսյան Հայկ (քարտի վերջին 4 թվերը` *0218), Գրիգորյան Արամ (քարտի վերջին 4 թվերը` *7972), Պետրոսյան Վալենտինա (քարտի վերջին 4 թվերը` *0686) և Մախսուդյան Հարություն (քարտի վերջին 4 թվերը` *5013):

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սիրով շնորհավորում է հաղթողներին և բոլոր քարտապաններին հորդորում է շարունակել ակտիվ օգտագործել իրենց քարտերը` հետևելով Բանկի խրախուսական ծրագրերին և շահավետ առաջարկներին:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ Այս տարվա հունիսի 30–ի դրությամբ բանկը մենատնտեսների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է։

Բանկի ակտիվները սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 263,9 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 6,68 տոկոսի աճ), պարտավորությունները` մոտ 211 մլրդ դրամ (6,32 տոկոսի աճ), կապիտալը` 52,8 մլրդ դրամ (8,17 տոկոսի աճ)։ Վարկային ներդրումները կազմել են 167,5 մլրդ դրամ (5,19 տոկոսի աճ), իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 112,4 մլրդ դրամ (22,63 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30,19 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img