ԱՄՆ ԴՊՀ–ում խոսել են քանակական մեղմացման ծրագրի ճակատագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն աստիճանաբար կկրճատի քանակական մեղմացման ծրագիրը, հայտնել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահ Ջոն Ուիլյամսը, հայտնում է РБК–ն` հղում անելով  Reuters–ին։

«Կարծում եմ, որ Բաց շուկաների կոմիտեի առաջիկա ժողովներից յուրաքանչյուրի ընթացքում մենք կնվազեցնենք հետգնվող արժեթղթերի թիվը»,– ասել է Ջ.Ուիլյամսը։ Կրճատումները կապված կլինեն ԱՄՆ տնտեսության վիճակի բարելավման հետ, և ԴՊՀ–ն կհրաժարվի նվազեցումից միայն այն դեպքում, եթե դրանց կանխատեսումները տնտեսության վերաբերյալ չիրականանան։

Մինչև վերջերս ԱՄՆ ԴՊՀ–ն ամեն ամիս երկրորդային շուկայում հետ էր գնում 85 մլր դոլարի գանձապետական արժեթղթեր ու հիփոթեքային արժեթղթեր։ Վերջին նիստի արդյունքներով հայտարարվել էր, որ վերջին փուլում` 2014 թվականի հունվարից, արժեթղթերի ետգնման ծավալը կրճատվում է մինչև 75 մլրդ դոլար։

Վերջնական տվյալներով, 2013 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ–ն հասել է աճի ամենաարագ տեմպին 2011 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր  (այն ժամանակ ՀՆԱ–ն աճել էր 4.9 տոկոսով)։ Ամերիկյան տնտեսության աճի վերջանական գնահատականը հուլիս–սեպտեմբերին նախորդ գնահատականից (+3,6%) և վերլուծաբանների կոնսենսուս–կանխատեսումից ավելի դրական էր (+3,6%)։

Փորձագետների կանխատեսումով, ԱՄՆ ՀՆԱ–ն 2013 թվականի արդյունքներով պետք է աճի տարեկան կտրվածքով 2 տոկոսով, իսկ 2014 թվականին` արդեն 3.1 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img