Կապիտալի ներհոսքն ԱՊՀ երկրներ 2013թ.–ին նվազել է 1.6 %–ով` կազմելով 119.3 մլրդ դրամ. ՀԲ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Կապիտալի ներհոսքն ԱՊՀ երկրներ 2013 թվականին կազմել է 119.3 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 1.6 տոկոսով, ասվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում։

Զեկույցի հեղինակները միաժամանակ նշում են, որ կապիտալի ներհոսքի ցուցանիշները տվյալ տարածաշրջան տարեսկզբին բավականին բարձր էին, սակայն սկսեցին նվազել, երբ ԱՄՆ–ում տարվա կեսին հայտարարեցին բյուջետային խթանման ծրագրի դադարեցման մասին, և հետագայում շատ փոփոխական էին։

Ինչպես նշվում է զեկույցում, ԱՊՀ երկրները 2013 թվականին տարբեր արդյունքներ էին ցույց տալիս։ Այսպես, էներգակիրներ արտահանող–երկրներում (Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան) պահպանվել են ակտիվության բարձր ցուցանիշներ` էներգակիրների համեմատաբար բարձր գների, արդյունահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներքին պահանջարկի էական աճի շնորհիվ։

Այն երկրներում, որոնք համարվում են, որ էներգետիկ ռեսուրսներ չեն արտահանում, հիմնական հումքային ապրանքների նկատմամբ անբարենպաստ կոնյունկտուրան հանգեցրել է եկամուտների և տնտեսական ակտիվության նվազեցման, միաժամանակ, առևտրի պայմաններից առաջացած ամենածանր հետևանքները գրանցվել են Բելառուսում, Ղրղըզստանում և Ուկրաինայում։

Համաշխարհային բանկն ԱՊՀ երկրների ՀՆԱ աճը 2013 թվականին գնահատում է հետևյալ կերպ` Թուրքմենստանում` 10.1 տոկոս, Ուզբեկստանում` 7.4 տոկոս, Տաջիկստանում` 7 տոկոս, Ղազախստանում` 6 տոկոս, Մոլդովայում` 5.5 տոկոս, Ադրբեջանում` 4.9 տոկոս, Հայաստանում` 3.2 տոկոս, Բելառուսում` 1 տոկոս, իսկ Ուկրաինայում` 1.1–տոկոսանոց անկում։ Վրաստանում զեկույցի հեղինակները նախորդ տարվա ՀՆԱ աճը գնահատել են 2.5 տոկոսի մակարդակում։

2014-2016 թվականների տնտեսական աճի կանխատեսման համաձայն` ՀԲ–ն բնական զգալի պաշարներ ունեցող ԱՊՀ երկրներում ակնկալում է տնտեսական աճի վերականգնում համաշխարհային վերականգնողական միտմանը համապատասխան, որը պետք է պայմանավորի էներգակիրների և արտահանման պահանջարկի աճ։

«Իսկ ԱՊՀ`էներգակիրներ չարդյունահանող երկրներում տնտեսական աճը կպահպանվի դրամական փոխանցումների և արտահանողական մուտքերի ծավալների ավելացման հաշվին` համաշխարհային տնտեսության առողջացմանը զուգընթաց, թեև ոչ էներգետիկ հումքային պաշարների ավելի ցածր գների պատճառով հնարավոր են արտահանողական հասույթի կրճատում և պետական ծախսերի աճ»,– ասվում է հաղորդման մեջ։

Ռիսկերի համատեքստում փաստաթղթում նշվում է, որ աճի տեմպերի ակնկալվող նվազման համեմատ ավելի կտրուկ նվազումը Ռուսաստանում ընդունակ է տապալել տնտեսական աճի հեռանկարներն ԱՊՀ բազմաթիվ երկրներում, և հատկապես այն երկրներում, որոնք զգալիորեն կախված են Ռուսաստանից արտահանման պահանջարկի, դրամական փոխանցումների և արտասահմանյան ներդրումների մասով (օրինակ, Հայաստան, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան և Ուզբեկստան)։

ՀԲ զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կաճեն 2013 թվականի 2.4 տոկոսից մինչև 3.2 տոկոս ընթացիկ տարում և մինչև 3.4 տոկոս` 2015 թվականին, միաժամանակ աճի սկզբնական արագացումը զգալիորեն կապահովվի եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրների կողմից։

Զարգացող երկրների ՀՆԱ աճի տեմպերը 2014 թվականին կավելանան մինչև 5.3 տոկոս 2013 թվականի 4.8 տոկոսից, իսկ այնուհետև կհասնեն 5.5 տոկոսի 2015 թվականին և 5.7 տոկոսի` 2016 թվականին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2026 թ․-ի առաջին եռամսյակում աճել են 11,87%-ով՝ հասնելով 882,4 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ․-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 882,4 մլրդ դրամ՝ 2025 թվականի մարտի 31-ի համեմատ աճելով 11,87%-ով

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթը 2025 թ․-ին աճել է 18%-ով՝ հասնելով 16,2 մլրդ դրամի

2025 թ․-ի արդյունքներով Հայաստանի աուդիտորական ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական և այլ ծառայությունների համախումբը) կազմել է շուրջ 16,2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18% աճ

IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից (ՎԻԴԵՈ)

Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img