Հայաստանում հունվարի 15–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 406,5 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 15–ի արդյունքում կատարված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 406,5 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է մոտ 2,6 մլն դոլարի 21  գործարք (մոտ 1 մլրդ դրամ)։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հունվարի 15–ին եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Հունվարի 15–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 –ը` 406,99 դրամ, €1 –ն` 554,14 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img