Pirelli–ի, որը մտադիր է ՀՁ ստեղծել Հայաստանում, բաժնետոմսերն իջել են 6%-ով` Goldman Sachs–ի և «Ռոսնեֆտի» կողմից հետաքրքրության մասին լուրերի հերքումից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Իտալական անվադողեր արտադրող Pirelli ընկերության բաժնետոմսերը Միլանի ֆոնդային բորսայում էժանացել են 6,26 տոկոսով (Երևանի ժամանակով ժամը 19։48–ին) այն բանից հետո, երբ Pirelli–ի ղեկավար Մարկո Տրոնկետի Պրովերան հերքել է խոսակցություններն այն մասին, թե Goldman Sachs ներդրումային բանկն աշխատում է ընկերությանը ոչ հրապարակային կարգավիճակի տեղափոխելու գործարքի ուղղությամբ, հաղորդում է ՌԲԿ–ն։

2013թ. դեկտեմբերի վերջին «Ռոսնեֆտը» հայտնեց, որ «Ռոսնեֆտ», «PirelliTyreRussia» և «Օյլ-Տեխնո» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր, որի պայմանների համաձայն` «Ռոսնեֆտը» հայտարարում է գործարանի առաջատար ներդրող և բաժնետեր լինելու մտադրության մասին, իսկ Pirelli–ին «Ռոսնեֆտի» հետ համատեղ կանցկացնի ուսումնասիրություններ և փորձարարա–կոնստրուկտորական մշակումներ նորարարական կաուչիկի արտադրության ոլորտում, բացի այդ Pirelli–ն պատրաստակամություն է հայտնել դառնալ վերջնական արտադրանքի գնորդ։

Նախօրեին Financial Times թերթի բլոգը` FT Alphaville–ը, տեղեկացրել էր, հղում անելով ստուգված աղբյուրներին, որ Goldman Sachs–ի` private equity ներդրումների հարցերով ստորաբաժանումն ու տնօրենների խորհրդի նախագահը, Pirelli–ի գործադիր տնօրեն Մ. Տրոնկետի Պրովերան ուսումնասիրում են Pirelli–ի սեփականության բարդ կառույցի «քանդման» տարբերակները` նպատակ ունենալով ընկերությունը դարձնել մասնավոր։

Այժմ Մ. Տրոնկետի Պրովերան վերահսկում է Pirelli ընկերությունը Camfin հոլդինգային ընկերության միջոցով, որը անվադողեր արտադրողի բաժնետոմսերի 26 տոկոսի սեփականատերն է, սակայն Camfin–ն ունի նաև այլ բաժնետերեր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին աղբյուրները, Goldman Sachs–ն, ըստ երևույթին, Մ. Տրոնկետի Պրովերայի հետ միասին Pirelli–ի ողջ բիզնեսը գնելու նախնական առաջարկ է արել։ Առաջարկին «աջակցել է «Ռոսնեֆտ» ռուսական նավթային խումբը, որը վերջերս ԱԳԼՃԿ–ների իր ցանցում Pirelli–ի անվադողերի վաճառքի մասին համաձայնագիր է կնքել», գրում է  FT Alphaville–ը։

Pirelli–ի տնօրենների խորհուրդը դեռևս չի աջակցել այս առաջարկին, սակայն, ըստ աղբյուրների տեղեկատվության, բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա շաբաթվա ընթացքում։

Բլոգը զգուշացրել է, որ չի երաշխավորում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը։ Pirelli–ի ղեկավարը այդ տեղեկատվությունը հերքել է` հայտարարելով, որ առաջարկ չի արել տնօրենների խորհրդին։ «Դա զուտ երևակայություն է։ Այդ տեղեկատվության տարածողը պատասխանատվություն է կրում շուկայի և իշխանությունների առաջ», – ասել է Մ. Տրոնկետի Պրովերան։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img