HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է շուկայում առաջին կանխիկի մուտքագրման շուրջօրյա ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն շուկայում առաջին անգամ հաճախորդներին է ներկայացնում կանխիկի մուտքագրման նոր ծառայությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր հաճախորդին կընձեռի իր հաշվին կանխիկի ակնթարթային մուտքագրման հնարավորություն՝ ի հավելումն Էյչ-Էս-Բի-Սի բանկոմատների միջոցով արդեն իսկ իրականացվող գործարքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետ Էյչ-Էս-Բի-Սի հաճախորդները բանկի Տերյան 66 հասցեում տեղադրված  բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով կարող են կանխիկը մուտքագրել իրենց բանկային հաշվեհամարին, որն անմիջապես կարտացոլվի մնացորդի վրա:

Բանկոմատի այս ծառայությունը թույլ է տալիս մեկ գործարքով միանվագ մուտքագրել ցանկացած արժեքի մինչև 80 ՀՀ թղթադրամ՝ բացառությամբ 1999/2012 թվականներին թողարկված ՀՀ 5000 դրամ արժողության թղթադրամների, ինչպես նաև ՀՀ 100000 թղթադրամների:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից իրականացվող կանխիկացման գործարքների ամբողջ ծավալի շուրջ 80%-ն այսօր կատարվում է բանկի 55 բանկոմատներից բաղկացած ցանցի միջոցով։

«Սա հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ բանկոմատի միջոցով կանխիկի մուտքագրման ծառայությունը մոտ ապագայում կդառնա նույնքան պահանջված և կիրառվող, որքան կանխիկացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, բանկը մշտապես ձգտում է բարելավել իր հաճախորդներին տրամադրվող առօրյա բանկային ծառայություններն ու սպասարկման որակը և դա անում է նաև հայաստանյան շուկա նոր տեխնոլոգիաներ ներմուծելով:

«Կանխիկի մուտքագրման այս արագ և պարզ ծառայությունը կօգնի մեր հաճախորդներին խուսափել հերթերից, ժամանակ խնայել և հնարավորություն կընձեռի իրենց կանխիկ գործարքները ազատ կառավարել բանկի ոչ աշխատանքային ժամերին», – ասել է նա։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0- -($1 – 411,49 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img