ՎԶԵԲ–ի` դրամով արտահայտված պարտատոմսերը ցուցակում անցան NASDAQ OMX Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի` ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերն այսօր ցուցակում անցան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդում, հինգշաբթի հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` պարտատոմսերն ընդգրկվել են հիմնական Abond ցուցակում։

ՎԶԵԲ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մեկ տարի մարման ժամկետով 200,000 լողացող արժեկտրոնով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

«ՎԶԵԲ–ն առանցքային դեր է խաղում Հայաստանի ներդրումային նախագծերում, իսկ բանկի պարտատոմսերի ընդգրկումն Abond ցուցակում կարևոր քայլ է նոր ներդրումային գործիքների ներգրավման և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում»,– հայտարարեց NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«ՎԶԵԲ–ի` ազգային արժույթով թողարկված պարտատոմսերը կնպաստեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։ Դրամային վարկավորման տվյալ մեխանիզմի շնորհիվ կնվազեն նաև տեղական գործարարների արժութային ռիսկերը»,– հայտարարեց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը։

ՎԶԵԲ-ի` ՀՀ դրամով արտահայտված 2 մլրդ դրամ արժողության արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում։ Բացի այդ, ՎԶԵԲ–ի` ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը նորարարական ֆինանսական գործիք են և կարող են դառնալ լիկվիդայնության կառավարման կարևորագույն միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 412,30 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img