ՄՖԿ 2 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերն անցան NASDAQ OMX Արմենիա բորսայի ցուցակումը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի` ՀՀ դրամով արտահայտված 2 մլն դրամի պարտատոմսերը, ընգդրկելով հիմնական Abond ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200,000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական գործարքների և ՌԵՊՈ հարթակին:

«ՄՖԿ-ն Հայաստանի իրական և բանկային հատվածները ֆինանսավոր կարևոր կառույցներից է և իր պարտատոմսերը այժմ ընդգրկվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում: Այս ցուցակումը  շատ կարևոր է նոր գործիքների ներդրման և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային գործիքների դիվերսիֆիկացման տեսանկյունից:» , – նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Որպես Հայաստանի կապիտալի շուկայում առաջին արտասահմանյան թողարկող, մենք հուսով ենք, որ ՄՖԿ-ի պարտատոմսերը կնպաստեն երկրում կապիտալի շուկայի հանդեպ ուշադրության բարձրացմանը:Արդյունավետ լոկալ կապիտալի շուկաները հանդիսանում բարգավաճող մասնավոր հատվածի հիմք, ինչպես նաև նոր աշխատատեղերի և տնտեսական աճի խթան», – ասել է ՄՖԿ-ի Փոխնախագահ և Գանձապետ Ջինգդոնգ Հուանը:

Միջազգային ֆինանսական կորպորացիան առաջինն է ոչ ռեզիդենտներից Հայաստանում 2 մլրդ դրամ (մոտ $5 մլն) ծավալի պարտատոմսերի թողարկում իրականացրել երկրի կապիտալի շուկայի ամրապնդման և մասնավոր հատվածի վարկավորման խթանման նպատակով։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 412,30 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img