ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2013թ. կազմել է 77%

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2013թ. կազմել է 77%` անցյալ տարվա  74%    -ի դիմաց, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վնասաբերության այս ցուցանիշը գտնվում է ընդունելի միջակայքում։
Ըստ Բյուրոյի տվյալների` վնասաբերության ցուցանիշը համարվում է ընդունելի 75-78 տոկոսի միջակայքում բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում։ ՀՀ ԱՊՊԱ համակարգում սակագնի հաշվարկման հիմքում դրված է բեռնվածության  22 – 25% մակարդակը։

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թ.–ին ԱՊՊԱ–ի գծով վճարել են մոտ 10,45 մլրդ դրամի 53837 փոխհատուցում։ Միաժամանակ ԱՊՊԱ–ի գծով փոխհատուցումների ընդհանուր գումարը տարվա ընթացքում ավելացել է 12,6 տոկոսով։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով` ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը (3 587,8 մլն դրամ)։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 2 123,6 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 1 396,5 մլն դրամով։

Նաիրի Ինշուրանս ընկերության կողմից ԱՊՊԱ գծով փոխհատուցումների վճարի ծավալը 2013 թ.–ին կազմել է 1 181,5 մլն դրամ, Սիլ Ինշուրանսը վճարել է 805,2 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսը` 609,4 մլն դրամ, Գարանտ Ինշուրանսը` 541,5 մլն դրամ։

Միաժամանակ Ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ–ի գծով վճարել է 212,6 մլն դրամի փոխհատուցում։
Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-ը` 412,09 դրամ) —-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img