«Բազել III»–ին անցնելը ՌԴ բանկերում կապիտալի բավարարության 0.5 տ.կ. կորստի է հանգեցրել

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ–ն «Բազել III»–ի մոտեցումների ներդրումից ռուսական բանկերրի կապիտալի բավարարության նվազումը գնահատում է 0.5 տոկոսային կետ, ինչը համապատասխանում է կարգավորիչի ակնկալիքներին, «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ԿԲ փոխնախագահ Միխայիլ Սուխովը։

ՌԴ բանկերը հունվարի 1–ից կապիտալի բավարարության երեք նորմատիվները հաշվարկում են «Բազել III» կանոններով։ Համախառն կապիտալի (10%)  բավարարության նորմատիվին ավելացել են բազային կապիտալի (5%) և հիմնական կապիտալի բավարարությունը (5,5%, իսկ 2015 թվականից` 6%).

Կապիտալի բավարարության և լիկվիդայնության նորմատիվների հաշվարկման «Բազել III»–ի ավելի կոշտ մոտեցումները պետք է նվազեցնեն բանկային համակարգային ճգնաժամի ռիսկերը և բարելավեն հատվածի` ֆինանսական գլոբալ կաթվածների հետևանքներին դիմակայելու ընդունակությունը։

«Բանկերի կապիտալի բավարարության նվազումը «Բազել III»–ի ներդրման հետևանքով մենք գնահատում ենք 0.5 տոկոսային կետ։ Դա համապատասխանում է մեր ակնկալիքներին»,– պատմել է ԿԲ փոխնախագահը։

Կապիտալի համալրման ամենատարածված գործիքը, ըստ նրա, տրիգեր պարունակող նոր պայմաններով սուբորդինացված վարկերի վերաձևակերպումն է, որի դեպքում բանկը պետք է դուրս գրի սուբորդը կամ այն վերածի սովորական բաժնետոմսերի։

«Հաշվի առնելով, որ սովորաբար սուբորդինացված վարկերը տրամադրում են բաժնետերերը, ապա բազմաթիվ դեպքերում նրանք գնացել են վերաձևակերպման և տրիգեր են ընդունել։ Ինչ–որ տեղ պահանջվել է կանոնադիր կապիտալի ավելացում, ինչ–որ տեղ բանկերը գնացել են ակտիվների և պարտավորությունների կարգավորման, դրանք բանկային խմբի ներսում փոխանցման ճանապարհով, ինչ–որ տեղ խոսքը բիզնեսի կրճատման մասին է եղել»,– նշել է Սուխովը։

Հաջորդ տարվանից ԿԲ–ն բարձրացնում է հիմնական կապիտալի բավարարության նորմատիվը 5.5 տոկոսից մինչև 6 տոկոս։ Փոխնախագահի խոսքով, բանկերի ճնշող մեծամասնությունն արդեն հիմա պահում է 6 տոկոսանոց նշաձողը։ Ավելի ճշգրիտ գնահատական կարելի կլինի անել միայն տարվա կեսին, երբ կապիտալի հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի աուդիտացված շահույթը։

«Իսկ առայժմ աուդիտով այն չի հաստատվել և չի ընդգրկվել բազային և հիմնական կապիտալի կազմում` մնալով կապիտալի աճի գաղտնի պաշար։ Ամեն ինչ կախված կլինի նաև նրանից, թե որքան միջոցներ կստանան բաժնետերերն ամռանը որպես դիվիդենդներ»,– պարզաբանել է նա։

Բանկերի կապիտալի բավարարության միջին մակարդակը փետրվարի 1–ին կազմում էր 12.9 տոկոս։ 65 բանկերում այդ նորմատիվը 10–ից մինչև 11 տոկոսի սահմանային միջակայքում է։ «Հույս ունեմ, որ կապիտալի բավարարությունը չի նվազի 12 տոկոսից։ 12-13 տոկոսանոց միջակայքում մենք մտահոգվելու կարիք չունենք»,– ասել է Սուխովը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img