«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Arkatelecom.am թարմացված կայքի գործարկման մասին, որը 2008թ․–ից Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործող առաջին մասնագիտացված ռեսուրսն է
Հայաստանի բանկերը լավ կապիտալացված են և բավականին իրացվելի, ասաց ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք երկրում խնդրահարույց բանկեր

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 27–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Այդ մասին վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալները։
Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 27–ի արդյունքներով, մարտի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,28 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,07 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Ղրիմի ճգնաժամի շուրջ վերջին իրադարձությունները խորացրել են տնտեսության նկատմամբ ցածր վստահության հին խնդիրը և վերհանել Ռուսաստանում պետական հատվածում աշխատավարձերի և տրանսֆերտների ավելացման շարունակության և ներդրումային խոշոր նախագծերի իրագործման վրա հիմնված աճի գործող մոդելի թերությունները, նշվում է նախօրեին Մոսկվայում ներկայացված «Ռուսաստանի տնտեսության մասին թիվ 31 զեկույցը»։
Առուվաճառքի տվյալները վկայում են, որ ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` մարտի 27–ի, առուվաճառքները սկսել են նվազմամբ։ «Պատճառը ճապոնական իենի փոխարժեքի աճն է դոլարի նկատմամբ»,–գրում է Փրայմը։