Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բելառուսում ամեն ինչ պատրաստ է արժույթի փոփոխության համար, սակայն հարկավոր է սպասել հարմար պահի։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարանովիչիներում տեղի ունեցած «558–րդ ավիացիոն վերանորոգման գործարան» ԲԲԸ–ի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Կգա ժամանակը, և մենք կանենք դա։ Ես արդեն ձեզ ասել եմ, որ այդ արժույթը վաղուց ենք տպել, այն գեղեցիկ, է նման է եվրոյին», – ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդում է БЕЛТА–ն։ «Սակայն դրա համար (արժույթի փոփոխության) հարկավոր է պահ, ժամանակ, որպեսզի տնտեսությունը սկսի աշխատել, որպեսզի լինի որոշակի կայունություն», – ավելացրել է նա։ Լուկաշենկոյի խոսքերով` արժույթի փոփոխությունը զուտ տեխնիկական հարց է, սակայն դրան պետք է լրջորեն պատրաստվել։

Բելառուսի նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չվազել փոխանակողների մոտ, այլ ծախսել ազգային արժույթն անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար, հաղորդում է РБК–ն։

2014 թ.–ի հունվարի վերջին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում արժույթի փոփոխության մասին կհայտարարվի կես տարի առաջ։ «Այդ տեխնիկական քայլի համար որոշակի պայմաններ են հարկավոր։ Չպետք է տոկոսադրույք լինի, շուկայում չպետք է տագնապ լինի, որպեսզի բնակչությունը չանհանգստանա։ Եվ տնտեսությունում ևս չպետք է ճգնաժամային երևույթներ լինեն», – նշել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսում ժամանակին արդեն տեղի է ունեցել արժույթի փոփոխություն։ Եթե այս փոփոխությունը տեղի ունենա, ապա այն կդառնա երրորդը երկրի պատմության ընթացքում։ 1994թ.–ի օգոստոսի 20–ին երկրում դրամանիշներից հանեցին մեկ զրոն, իսկ 2000 թ.–ի հունվարի 1–ից` երեք զրոները։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img