Mon, 25 August
30.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշը 2014 թվականի I եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշը 2014 թվականի I եռամսյակում։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 3. Առէքսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը, 4. Արդշինինվեստբանկը և 5. Անելիք բանկը։

Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1243,3` 2013 թ.–ի առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 73,2 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2013 թվականի չորրորդ եռամսյակում կազմում էր 1955.4)։

Հարկ է նշել, որ 2014 թ.–ի առաջին եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն տասը բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

2014 թ.–ի– առաջին եռամսյակի մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 599,8–ից հասել է 1048,2–ի (2013 թ.–ի չորրորդ եռամսյակում ԸՎՑ–ն կազմել է 1163,5)։ Միաժամանակ հինգ առաջատար բանկերին բաժին է հասել մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 84,3 տոկոսը (2013 թ.–ի առաջին եռամսյակում` 84 տոկոս, չորրորդ եռամսյակում` 59,5 տոկոս)։

2014 թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 54,4 տոկոս։ Միաժամանակ Ամերիաբանկի ԸՎՑ–ն կազմել է 676,6` 2013 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 394.8–ի և 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 697,1–ի դիմաց։ Նրան հետևում են ՎՏԲ–Հայաստան բանկը` մամուլի վարկանիշում 14,2 տոկոս մասնաբաժնով և 176,8 ԸՎՑ–ով` համապատասխանաբար 51,2–ի և 100–ի համեմատ, Առէքսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 11,1 տոկոս մասնաբաժնով և 87,1 ԸՎՑ–ով` համապատասխանաբար 79,4 և 48,7–ի համեմատ, Արդշինինվեստբանկը` 4,3 տոկոս մասնաբաժնով և 2014 թ.–ի առաջին եռամսյակում արդյունքում գրանցված 53,8 ԸՎՑ–ով` նախորդ տարվա առաջին և չորրորդ եռամսյակներում համապատասխանաբար 20,5 և 71,8–ի համեմատ, Անելիք Բանկը` 4,3 տոկոս մասնաբաժնով և 53,8 ԸՎՑ–ով` համապատասխանաբար 35,9 և 246–ի համեմատ։

Վարկանիշը կազմելու համար տեղեկություն է վերցվում հետևյալ խորագրերը կրող էջերից՝ «Բանակցություններ և պայմանագրեր», «Ռազմավարական զարգացման խնդիրներն ու ծրագրերը», «Բանկի գործունեության թվային նկարագիրը», «Միջոցների ներգրավման և տեղաբաշխման քաղաքականություն», «Գործունեության ոլորտի ընդլայնում», «Բարեգործություն», «Ընդհանուր տեղեկություն բանկի մասին», «Վեճեր», «Կարծիքներ և կանխատեսումներ»:

Հարկ է նշել, որ տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#01(17), 2014 թվականի I եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img