ԵԶԲ–ի փորձագետները ստուգել են Հայաստանի տարածքով անցնող «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության հատվածը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բազմակողմ առաքելությունը եղել է Հայաստանի Հանրապետությունում «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման նախագծի իրականացման վայրում։ Առաքելությանը մասնակցել են Եվրասիական զարգացման բանկի փորձագետները, «Հյուսիս–Հարավ» նախագծի իրականացման խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև  Egis ընկերության (Ֆրանսիա) տեխնիկական խորհրդատուները։

Առաքելության ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են նախագծի իրականացման հատվածներն ու գնահատել են Քաջարանից մինչև Ագարակ (Իրանի հետ Հայաստանի սահման) մայրուղու հատվածի վրա տրանսպորտային միջանցքի առանձին հատվածների առկա վիճակը։ Առաքելությանը ԵԶԲ–ի փորձագետները մասնակցել են, որպեսզի վերլուծեն խորհրդատուների առաջարկած մայրուղու անցման տարբերակները, ինչպես նաև տեղեկություն հավաքեն, որն անհրաժեշտ է ԵվրԱզԷՍ–ի Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) խորհրդի կողմից հիմնադրամի միջոցներով նախագծի ֆինանսավորման մասին որոշում ընդունելու համար։

100 մլն դոլարի նախագիծը պատրաստում է ԵԶԲ–ն` որպես ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ (ՀՃՀ), Զարգացման ասիական բանկի հետ փոխգործակցությամբ։

2013 թ.–ի հունիսին ԵՎրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը (ՀՃՀ) հավանության է արժանացրել «Հյուսիս–Հարավ – չորրորդ փուլ» ավտոմոբիլային միջանցքի շինարարության ներդրումային նախագծի հայեցակարգն ու ՀՃՀ–ի միջոցներից ֆինանսավորման նախնական հայտի նկատմամբ ԶԵԱԲ–ի եզրակացությունը։

Այս տարվա մարտին ՀՀ կառավարության ներկայացուցիչները ԵԶԲ–ի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2014 թ.–ի ապրիլին։ Այսպիսով, ՀՃՀ խորհրդի կողմից նախագծի վերջնական հաստատման դեպքում, որը մոտավորապես ակնկալվում է 2014 թ.–ի հունիսին, դրա ֆինանսավորումը կարող է սկսվել արդեն 2014 թ.–ին։

«Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նպատակն է ավտոտրանսպորտային կապ ապահովել Եվրոպայի և Հնդկաստանի միջև Իրանի և Անդրկովկասի երկրների տարածքով։ Հայաստանի տարածքով այն կանցնի հարավից հյուսիս` Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի սահման։

Մայրուղու հիմնական առավելությունն այն է (մասնավորապես Սուեզի ջրանցքով ծովային երթուղու համեմատ), որ տարածությունը գրեթե կրկնակի կրճատվում է, ինչպես նաև նվազում են բեռնափոխադրման արժեքն ու տևողությունը։

«Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհը AH 82 միջազգյաին մայրուղու մի մասն է, որը կապում է Կենտրոնական Ասիայի երկրները։ Այսպիսով, այս մայրուղին թույլ կտա այդ տարածաշրջանի երկրներին, առաջին հերթին Ղազախստանին,  արտահանումները կատարել Ռուսաստանի տարածքով դեպի Սև ծով և Պարսից ծոցի երկրներ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։ .

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–Ա.Թ.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img