Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի փետրվարին 5.37% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի փետրվարին կազմել է 5.37 տոկոս, ինչը 0.18 տ.կ.–ով շատ է 2014 թվականի հունվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 5.28 տոկոս։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը փետրվարին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,42% (մասնաբաժինը 2014-ի հունվարին` 1.35%) և առևտրին` մոտ 1.01%, (մասնաբաժինը հունվարին` 0.98%)։

Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը շինարարությունում կազմել է 0.59 տոկոս, մշակող արդյունաբերությունում ` 0.54 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.46 տոկոս, այլ ոլորտներում` 0,29 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2014 թվականի փետրվարի 28–ին կազմել է մոտ 2 826,4 մլրդ դրամ։

2014 թվականի փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 –ը` 414.80 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img