ՀՀ ԿԲ–ն մշակույթի և գիտության հայտնի գործիչների երեք հուշադրամներ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն թողարկել է հայ բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Շիրազի 100–ամյակին նվիրված ոսկե հուշադրամ, ինչպես նաև եկեղեցական գործիչ և հայ առաջին գրահատարակիչներից մեկի` Ոսկան Երևանցու 400–ամյակին և Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 100–ամյակին նվիրված արծաթե հուշադրամներ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Հովհաննես Շիրազ-100» ոսկի հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

Թողարկվել է 500 հուշադրամ` 10 000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստված են 9000 հարգի ոսկուց, ունեն 22.0 մմ տրամագիծ, պրուֆ որակ և 8,6 գ. քաշ։

Դիմերեսի էսքիզի հեղինակն է Հարություն Սամուելյանը, դարձերեսին` Էդուարդ Կուրղինյանը։

Ըստ հաղորդագրության` «Ոսկան Երևանցի-400» հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մեկ էջ և հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերև` թողարկման տարեթիվն է՝ «2014»: Ներքևում՝ անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երևանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» և «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները:

Թողարկվել է 500 հուշադրամ` 1000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստված են 9250  հարգի արծաթից, ունեն 40.0 մմ տրամագիծ, պրուֆ որակ և 33,6 գ. քաշ։

Էսքիզի հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Էդուարդ Իիսաբեկյան-100» արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքևում՝ անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքևում՝ «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են:

Թողարկվել է 500 արծաթե հուշադրամ` 100 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստված են 9250 հարգի արծաթից, չափը  28,0×40,0 մմ է, որակը` լավացված, քաշը` 28,28 գրամ։

Էսքիզի հեղինակը Հարություն Մուսայելյանն է։

Բոլոր երեք հուշադրամները հատված են Լիտվայի դրամահատարանում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img