Ամերիաբանկի զուտ շահույթն առաջին եռամսյակում աճել է 2%–ով` կազմելով 1.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի զուտ շահույթն առաջին եռամսյակում աճել է 2%–ով` մինչև 1.4 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

Նրա խոսքով, չնայած բանկում արձանագրված շահույթի աճին, Հայաստանի բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշի նվազում է գրանցվել։

Ինչպես կարծում է փորձագետը, դա կապված է բանկերում կենսաթոշակային համակարգի հատկացումների, աշխատավարձերի վերանայման և խոշոր բանկերում վարչական ծախսերի կապակցությամբ վարչական ծախսերի աճով։

Բացի այդ, ըստ նրա, որոշ բանկերում միջոցների լուրջ պահեստավորում է գրանցվել վարկային ռեսուրսների կորստի հավանական վտանգի պատճառով, ինչը հանգեցրել է շահույթի նվազման։

«Իրավիճակից ելնելու համար անհրաժեշտ է անցկացնել ավելի գրագետ և տնտեսող քաղաքականություն։ Դա նաև վկայում է վարկային պորտֆելի որոշակի վատացման մասին, ինչը կապված է տնտեսության ընդհանուր վիճակի և որոշ խոշոր վարկառու բանկերի ֆինանսական վիճակի վատացման հետ»,– ասաց Թառումյանը։

Նրա խոսքով` ստեղծված դրությունը վկայում է ակտիվների, վարկային ռեսուրսների  դիվերսիֆիկացման և խոշոր վարկերի տրամադրման կրճատման անհրաժեշտության մասին։

Նա կարևորեց նաև պահուստների հետևողական կուտակումն  և տնտեսության խթանումը վարկավորման պայմանների վերանայման միջոցով։

«Շատ բան, անշուշտ, կախված է գործընկեր երկրների իրավիճակից, որտեղ ճգնաժամային երևույթներն անմիջականորեն ազդում են Հայաստանի վարկային պորտֆելի վրա։ Սակայն այս պահին մենք այդ ուղղության լուրջ ռիսկեր չենք տեսնում»,– ասաց Թառումյանը։

Ամերիաբանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 8 տոկոսով և կազմել են 339 մլրդ դրամ։ Բանկի ընդհանուր պարտավորություններն առաջին եռամսյակում աճել են գրեթե 9 տոկոսով և կազմել են 300 մլրդ դրամ` բանկային համակարգում նվազման ընդհանուր միտման դեպքում։ Վարկային ներդրումների աճը կազմել է 2,5%։ Վարկային պորտֆելն առաջին եռամսյակում կազմել է 181 մլրդ դրամ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img