ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները շահեցին դրամական պարգևներ ապառիկ վարկավորման ակցիայի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաճախորդները դրամական մրցանակներ են շահել ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացված  ակցիայի արդյունքում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ապրիլի 30-ին ամփոփեց 2013 թվականի դեկտեմբերի 23-ից 2014թ. մարտի 31-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացված «Շահավետ վարկ» ակցիայի արդյունքները:
Ակցիայի պայմանների համաձայն` 2014թ. ապրիլի 30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի 12.383 մասնակիցների միջև «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում խաղարկվեց 10 դրամական պարգև:

Խաղարկության հաղթողները որոշվեցին հատուկ հանձնաժողովի ներկայությամբ պատահական վիճակահանությամբ:
Նշված ժամանակաշրջանում հաճախորդները, որոնք ապառիկ կարգով ձեռք են բերել տարաբնույթ ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող 650 խանութ-սրահներից 200 000 ՀՀ դրամ և ավել գնումներ կատարելիս ավտոմատ կերպով դարձել են ՎՏԲ-Հայաստան Բանկի 10 հատ 300 հազ. դրամ դրամական մրցանակի խաղարկման մասնակից:

Հաղթող մասնակիցները մայիսի 6-ից սկսած մինչև մայիսի 31-ը անձնագրով կարող են մոտենալ Բանկի մոտակա մասնաճյուղ և ստանալ իրենց դրամական պարգևը վճարային քարտի տեսքով:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է անցկացնել ակտիվ մարքետինգային քաղաքականություն:

«Ապառիկ վարկավորումը ՀՀ-ում պահանջարկ վայելող պրոդուկտ է: Այն թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել ցանկալի ապրանքը` չվճարելով գնման պահին դրա ամբողջ արժեքը: Մենք հետագայում նույնպես աշխատելու ենք ապառիկ վարկավորման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին և տվյալ պահին առաջատար դիրքերում է Հայաստանի ապառիկ վարկավորման շուկայում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ ($1 – 413,59 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img